Ասըմ ա.— Սհե-սհե, գոմըմն են:
Ասըմ ա.— Գնա՛ կանչե գան։
Կանչըմ ա բերըմ, էն ոսկու կեսն իրանց ա տալի, ասըմ ա.— Դավաճան ախպերտինք, գնացեք մեր տանից, որդի ուզըմ եք, ապրեցէք։
Դրանք գնըմ են։
Մերը բերըմ ա Կիսատի հմար հաց շինըմ։ Կիսատն ասըմ ա.— Չէ, նանի, ես մենակ չեմ, նշանածիս էլ կանչե։
Բա.— Ի՞նչ նշանած։
— Ումբարի ախչիկ Անահիտն ա։
— Դրան տուն մի բերիլ, մենք դրանից խեր չենք տենալ։ Թե.— Չէ, որ չէ, մենք իրար խոսք ենք տվել։
Վերչը մորը լսըմ չի, բերըմ ա տուն։
Կիսատն Անահըտի հետ ապրըմ ա, քանի ըրեխա են ունենըմ, ըրեխեքը կորչըմ են։ Մի անքամ էլ որ ըլըմ ա, Կիսատը պահ ա մտնըմ, տենըմ ա՝ Անահիտն իրան ըրեխին կերավ։ Տալիս ա տեղն ու տեղն Անահըտին սպանըմ, տանըմ թաղըմ։
Եդնա գնըմ ա մի քյասըբի ախչիկ ուզըմ, թազա հրսանիք են անըմ, կարքին ապրըմ են, ասըմ են.—Ուշաբն ռլշաբ էլ կմնա, մարթը նա ա, ով քյասիբ ա էլել, քյասըբի ղադրն էլ գիդե։