Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

75. ՓՈՂԻ ՈՒԺԸ

Մի հարուստ մարթ, շատ հարուստ մարթ, մի տղա յա ունեցել։ Տղեն օտարականների հետ ապրուստն ուտելիս ա էլել, ուտացնելիս ա էլել։ Նրանց հետ բարեգամություն ու հնգերութին անելիս ա էլել։

Հերը մորը ասում ա, որ.— Այ կնիկ, մեր տղեն ջահել տղա յա և իրեն կարողութինն ուրիշներին ուտացնըմ ա և ժամանակին պտի քյասիբանալ, արի խելք-խելքի տանք, խոսկ ու մին անենք, մեր էս փողիցը մի քիչ պհենք, որ ժամանակին մեր տղի տեղը պտի նեղանալ, մեր ըշխարիցը գլուխ պտի առնիլ հեռանալ, էդ փողը դրան կփրկե։

Խոսկ ու մին են անըմ, էդ փողիցը տանում պհում իրանց գոմշի թովլումը։ Թովլի օջորքումը եշկով փողը պհում են, մի պրանգալ էլ եշկիցը կախ անըմ։ Եդո, օրից մի օր տղի փողը հատնըմ ա։ Էլ ի՞նչ հնգեր, ի՞նչ բան, երբ որ փողը հատավ, նրան մոռացան։ Հաշվեցին շաշ, խելագար և բարեգամությանը վերչ տվին նրա հետ։

Տղեն մտածեց։

Երբ որ տեհավ իրան մրթատեղ դնող չկա, հերն էլ մահացել էր, ասավ.—Մայրիկ, ես շաշվել եմ, գնում եմ մեր ըշխարից հեռանամ, որ ըսկի ինձ ճնանչող չըլի, թե ես ով եմ, ում տղեն եմ։

Մերը տղին աղաչեց և խնթրեց. ասավ,— Տղա, մի հեռանալ