Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիմոնը բացեց նամակը և կարթաց և լուռ ու մունչ պատասխանը գրեց, որ.— Դու նստի քու տեղը թաքուհի, թաքավորն էլ իրա տեղը՝ թաքավոր։ Ես քեզ չեմ սիրել, չեմ էլ սիրիլ՝ իմ սիրուհուն թողած իմ սերը չեմ փոխիլ ամբողջ աշխարի հետ։

Էդ պատասխանը որ տարավ թաքուհուն տվուց, թաքուհին մնաց զարմացած։ Փորձն էկավ թաքավորին։ Նա ախչկա վրա գրեց.— Աստղի՛կ, ես քեզ քաղաքում տեհել եմ, հավանել եմ։ Արի էդ տղի գլխին մի օղբաթ բի, վերչ տու դրա կենքին, արի ինձ կին եղի թաքուհի, ծառաներն ըղաքիդ ղուլլուղ անեն, դուն էլ փառք ու պատվում ապրի։

Ախչիկը մտածեց մի առժամանակ վերչը հնարը գտավ։ Թաքավորին պատասխանեց, թե.— Այսինչ օրը, այսինչ սհաթին կգաս ինձ կտանես։

Հենց ախչկա մտկումն էդ էր, որ տղի գլխին մի օղբաթ բերե, վերչ տա նրա կենքին և գնա փառք ու պատվով ապրի։

Հենց որ պատասխանը հասավ թաքավորին, թաքավորը մի խեղճի մոդիկ մարթ էր, խղճաց տղի երիտասարդութենին։

— Տղերք,— ասավ,— հասեք տղի գլխին փաթերակ պտի դեիլ, կինը մուխաննաթ ա, չեմ հավատալ, ասավ, այսուհետև կնոջ խոսկին, կնոջ սերին։

Ղրգած մարթիկ ընտի վրա հասան, որ տղի գլուխն ախչկա ծնգան վրա, ախչիկը թոգը օղ ու ճիտ ա արել, որ խեղդե տղին:

Էդ տեղ տղին ազատեցին։

Կնոջն ասավ.— Բա որ ասում եմ մուխաննաթ են կնանիքը: Նրա համար են հին մարթիկը հին խոսքով ասում, որ ախպեր, կնանիքն էնա մազներուն երգեն, խելքներուն կարճ են էլի, շուտ խափվում են։

Թաքավորի ջիգր էկավ, էդ բանը եփ որ տեհավ։ Հրամայեց իրա ըղաքի վեզրին, ասավ.— Մեր քաղաքումը ամբողչ էգեղենը՝ կնիկը պտի կտրվի։

Էդ ինքը հրամայեց, ֆայտոն նստեց եդո գնաց քաղաքից հեռացավ։

Վեզիրն անփորձ մարթ էր, ինքը ջահել, երիտասարդ։ Բայց նա ուներ մի ծեր հեր, որ թաքավորի պապի առաչի վեզիրն ա էլել և շատ ուժեղ փահլեվան և խելացի շատ փորձված, բայց ինքը ծեր էր և աչկերը կուրացած։

Թաքավորի վեզիրը որ էկավ, հայրը հասկացավ, տեհավ որ է՜ տղի քեփը շատ խարաբ ա։