Եվ հարցրեց նրան որ.— Ի՞նչ ա պատահել, այ տղա, մինչև հմի ուրախ էիր։
— Է՜,— ասավ,— հայր, որ գիտենաս, թե մեր թաքավորն ի՜նչ ա հրաման տվել...
— Ա՛յ տղա, ի՞նչ ա պատահել։
— Չգիտե՛մ, հայրիկ, —ասավ,— ասել ա, որ մեր քաղաքի կնանիքը պտի կտրվին, ու ինքը ֆայտոն նստեց գնաց քաղաքից. էսա եդ կգա, կնգա ձեն չպիտի լսվիլ։
— Բան չի կա,— ասավ,— տղա ջան, որ թագավորը գա, ինձ տար նրա կուշտը, ես նրան պատասխան կտամ, դուն ոչ մի կնդա քեփն չկպչես։
Թաքավորը եփ որ էկավ, տեհավ քաղաքումը հարսն ու տղա, կին ու մարթ իրանց քեփն են շարունակում, ջղայնութինը բռնեց:
Գնաց թախտին նստեց ու հրամանով կանչեց իրա վեզիրին։
Վեզիրը դղդղալով հորը հայտնեց, որ.—Թաքավորը կանչում ա, հայրիկ.
— Դե, կանչում ա, տղա ջան, տար ինձ թաքավորի կուշտը։
Տղեն հորը տարավ թաքավորի կուշտը, և թաքավորը տեհավ, որ էդ ծերունին էկավ։ Նրան լավ ճնանչեր, որ հնարագետ մարթ ա նա։ Թաքավորն իսկույն աթոռը դրուց, հրավիրեց ծերունուն և աթոռին նստացրեց։ Ծերունին սկսեց մեղում հարցնել.
— Թաքավոր, ի՞նչ ա պատահել, ի՞նչ ես ջղայնացել, դուն ջահել մարթ, ըսկի չգիտե՞ս, թե աշխարումը էտպես բաներ էլ կա: Դուն ինձ լավ ճանաչում ես, որ ես քու հոր առաջի վեզիրն եմ էլել և շատ ուժեղ աժդահա եմ էլել։ Ինչ որ հրամայել ա, ես կատարել եմ, բայց մսլահաթով։
Ու պատմեց էս տեսակ մի դեպք. — Ես իմ ջահել ժամանակը իմ կաբինեթում նստած գիր էի գրում։ Մեկ էլ տեհա դուռը թխկացրին։ Ուշադրութին չդարձրի, շարունակեցի իմ գիրը գրել։ Մին էլ թխկացրին։ Համա հենց մի լավ պատմութին ա միտս ընգել գրում եմ, որ ըսկի թողնել չի կարելի։ Հանկարծ, մեկ էլ ուժեղ թխկացրուց, դուռը բաց արավ։ Տեհա մի աժդահա մարթ, զենք ու զրահ կապած։ Ջղայնացած ինձ ասավ.— Այ տղա, որ քանի անգամ դուռը թխկացնում եմ, ինչի՞ չես ուշադրութին դարձնում։
Ես խոնարհվեցի նրան։ Ամա իմ օրումս ոչ մի բանից չէի վախեցած, դրա էդ խոսկերից վախեցի։ Աթոռ դրի և ասացի.— Արի նստի։