Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինքը շատ մտածեց եդո հնարը գտավ ասավ.— Ես ինձ կըսպանեմ, բայց խնթրում եմ էդ դիակը բաց անես, էդ գլուխը դնես մեր ոտների տակին և ծածկես՝ ինչպես պետկն ա և գնաս էդ մարթի խազինեն բարցես ձիուն ու գնաս։ Հանկարծ խանչալը ինքը խրեց իրան սիրտը և մահացավ։ Ես նրա ասածները կատարեցի։

— Այ թաքավոր, —ասավ ծերունին,— էդպես էլ կա կին, էնպես էլ կա կին, իմ օրումս ես ըտենց բաներ շատ եմ փորձել. աշխարումը ամեն բան էլ կպատահի. հանգստացի ու փոխե էդ չար միտկդ։

Թաքավորր լուռ ու մունջ խոնարվեց ծերունու խոսկերին և ասաց.— Հավատալի է քո խոսկերը, ծերունի։