Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լավ ախչըկա հետ հրսանիք են անըմ։ Օխտն օր, օխտը քշեր քեփ են անըմ, չիմն էլ ուրխանըմ են, հմա տղի հմար սև հրսանիք ա, արինը սրտըմը ծով ա կապել, մահն աչկի ըղաքին ա։

Հրսանրքի էն լավ վախտը, տղեն իրա թայդաշ հնգորտանց հետ նստած ա իրա թաքավորաթախտին, մտիկ ա անըմ, տենըմ ա ժողովրթի միչին մի տկլոր-տկլոր խեղճ տղա, բոթըմ են դեսը, բոթըմ են դենը, ոնչ թողըմ են մի տեղ նստի, ոնչ էլ դաթար են տալի, չրչարըմ են, վրեն ծիծաղըմ։

Էդ տղեն մտածըմ ա, ասըմ ա.— Նա էլ մեզ նման մարթ ա, մեղք չի՞, որ տհենց են անըմ, բա էս հարուստ տանիցը, էս լիքը հրսանըքիցը մի կտոր հաց էլ դրան չի հասնի՞լ։

Իրա մեչ մտածըմ ա ու գալիս ա էդ տղի ձեռիցը բռնըմ, տանըմ ա թախտի կուշտը։

Ժողովուրթը ծիծաղըմ ա, եդնեն ասըմ են.— Էս բազրգյանի տղեն շաշվել ա, էս ինչ ա, փոխանորթ էս տկլոր ախքատին դուս անելու, էս ո՞ւր ա տանըմ կուշտը։

Տղեն անգաճ չի անըմ, տանըմ ա կշտին նստացնելու։

Էդ տկլոր տղեն ըմանչըմ ա, ասըմ ա.— Քու կշտին նստիլն ամոթ ա, ինձ մի կտոր հաց տվեք, ես պատի տակին կնստիմ, կուտեմ։

Ասըմ ա.— Չէ, նստի իմ կշտին։

Քեփ անող հրսանքավորն էլ չիմ հարուստ են ըլըմ, փորներուն ուռած, հայ-հույ են անըմ, հըռհըռըմ են, ծիծաղըմ, թե.— Հլա տեհէք, հլա տեհեք, բազրգյանի տղեն էն տկլորին տարել ա կշտին նստացրել։

Բազրգյանի տղեն մի ձեռք շոր ա բերիլ տալի, փարդի քըմակին հաքցընըմ ա, մի սիրուն տղա ա շինըմ, բերըմ կոխկին նստացնըմ։

Ժողովուրթ ա էլի, տենըմ են, որ նա էլ շոր հաքավ, իրանց պես մարթ դառավ, խոսկներուն փոխըմ են, հմի էլ գովըմ են, թե.— Ապրի բազրգյանի տղեն, նրա կյանքը երգար ըլի, վարցկը շատ ըլի։

Էդպես մի տկլոր ախչիկ էլ դրա հարսնացուն ա, գնըմ ա ձեռիցը բռնըմ, բերըմ ա փարդի քմակին, իրա հորանց տանից բերած շորերիցը մի ձեռք հագցնըմ ա, էնպես մի սիրուն ախչիկ ա դառնըմ, որ արևին ասըմ ա. «Դու դուս մի գալ, ես ըստի եմ»։

Ժողովրթի մեչը մի խաբար ա ընգնըմ, թե.— Բա չե՞ս ասիլ, ինչ որ բազրգյանի տղեն արավ, իրա հարսնացուին էլ մի տկլոր֊տկլիկ ախչըկա, շորեր հաքցրուց, էն թավուր մի սիրուն ախչիկ