Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դառավ, որ արևին ասըմ ա. «Դու դուս մի գալ. ես ըստի եմ»։ Ընդուր են ասել շոր տուր՝ շնորքի գամ, հաց տուր՝ ռանգի գամ:

Ասըմ են.— Այ տղա, բա դրանց վարցկը դրանց հերիք ա էլի, հալալ ըլի դրանց կերածը, տես ինչ լավութին արին է։

Հրսանիքը վերչանըմ ա, սոհլն ա ըլըմ, մեձարքավորնին գնըմ են ամեքն իրանց տուն։

Բազրգյանի տղեն ա, սևն առել ա սիրտը, գիդե, որ ֆոքեառնին գալ տին: Տանըմ են դրանց տեղը գձըմ դռներն իրար միչով բաց ըլող օխտն օթախի վերչին օթախըմը.— Հարսի քունը տանըմ ա, քնըմ ա, հմա տղի քունը տանըմ չի, ձեռները ծոցըմը դրած՝ դուս ա ըլըմ, տուն ա գալի: Ախչիկը մի վախտ զարթնըմ ա, տենըմ՝ տղեն տհենց մլորված՝ գնըմ ա գալի:

Ասըմ ա.— Էդ խի՞ ես տհենց մլորված, քեփդ խարաբ, չլի՞ թե փոշմանել ես, խի՞ չես գալի քնելու։

Տղեն մի ֆոքոց ա քաշըմ, հմա բան չի ասըմ:

Որ շատ մտածըմ ա, ասըմ ա.— Դե Հմի իմ բախտն ա. ինչ կլի-կլի, հլա էս օխտը դուռն էլ փագեմ, ո՞նց տին նրանք գալ իմ ֆոքին առնուլ։

Օխտը դուռն էլ իրար եդնա փագըմ ա, գալիս ա, որ պառկի:

Հենց շորերը հանըմ ա թե չէ, մին էլ տենըմ ա օխտը դուռն էլ իրար եդնա ճռռալով բաց էլան, էրկու Գաբրիել հրեշտակ— մի տղա, մի ախչիկ, էկան ու դրանց գլխի վերևը կանգնեցին թե էկել ենք ձեր ֆոքին առնինք։

Ախչըկա լիզուն կապ ա ընգնըմ, հմա տղեն իրան կորցնըմ չի, ասըմ ա. —Դուք գիդեք՝ ձեր խիղճը։

Ասըմ են.— Հա՜յ, Հա՜յ տղա ու ախչիկ, վախիլ մեք, ինչ որ ցանել եք, էն էլ կհնձեք, ձեր արած վարցկը ձեր դեմ էկավ. մենք էն հրեշտակնին ենք, ախկատի շորերով էկանք ձեր խիղճը փորձեցինք։ Սրանից եդը ձեր կյանքը բաշխըմ ենք ձեզ, հմա եփ որ սերունդ կունենաք, դուք էլ նրանց խրատեցեք, որ. «Էրեխեք ջան, ցանեցեք, որ հնձեք»։

Տղեն ըռավոդը վեր ա կենըմ. հորն ու մորը, բարեգամներին ու ծանոթներին կանչըմ ու պատմըմ ա, թե խի չէր հրսանիք ըլըմ, ու թե ինչ ասին հրեշտակնին։

Բազրգյանն ա, ուրախանըմ ա, հե գիդե՝ աշխարն իրան են տվել: Բերըմ ա թազա հրսանիք անըմ տղին, ինչքան ախքատ կա՝ մեձրըմ ա, քառսուն օր, քառսուն քշեր ուտացնըմ, խմացնըմ, քեփ անիլ տալի, ասըմ.— Քյասըբի կերածը վարցկն ա։