Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եդո հերը հմի էլ միջնակ տղի անգաճն ա մտնըմ, նրան էլ ա տհենց ասըմ, ինչ որ վենձ տղին: Պուճուր տղին էլ ա թաքուն նույն բանն ասըմ: Էդ տղեքը ոսկու ձեն են իմանըմ թե չէ, հորն իրար ձեռից խլըմ են, պատվըմ, ազիզ պհըմ, դե ամեքն էլ հե գիդենըմ են, թե մենակ իրան ա ասել:

Վասիաթն էլ նհենց ա, որ չկել վասիաթ անողը մեռնըմ չի, բաց անելու իրավունք չունեն:

Նրանք հե գիդենըմ են՝ ըսօր-էքուց հերնռրուն կմեռնի. հմա ո՞րդի, գալիս ա մի քսան տարի էլ ապրըմ: Վերչը մեռնըմ ա: Բերըմ են դրան մուզիկով, պատվավոր, առոք փառոք թաղըմ են, հմի թաղելիս ամեն մինը մտածըմ ա, թե. «Յարաբ հերն ինչքա՞ն ոսկի ա վասիաթ արել»։

Թաղըմ են թե չէ՝ վենձ տղեն խատատ-մատատ աղաք ա ընգնըմ, որ գա ոսկին հաշվե։

Գնըմ ա գոմը մտնըմ, հենց ուզըմ ա պոզը պատիցը հանե, մին էլ տենըմ ա գոմի դուռը բաց էլավ, միչնեկ ախպերը գոմը մտավ։ Դրանք չկելն իրար ըրեսի մտիկ են անըմ ու քար կտրըմ, մին էլ տենըմ են՝ պուճուր ախպերն էլ էկավ։ Դրանք մի աչկով իրար ըրեսի են մտիկ անըմ, մի աչկով՝ պատի պոզին:

Շատ որ հուշտ էլած իրար ըրեսի պել են կտրըմ, վենձ ախպերն ասըմ ա.— Էս ա մեր հորը թաղեցինք պրծանք, հմի էլ բանի-գործի վախտ ա, ո՞ւր եք էկել պարապ-սարապ ըստի հվաքվել։

Ասըմ են.— Բա դո՞ւ ուր ես էկել։

Դե իրեքն էլ գլխի են ընգնըմ, որ վասիաթի հմար են էկել։

Վենձ ախպերն ասըմ ա.— Ես եմ վենձը օրենքով ինձ ա հասնըմ։

Նա՝ հա, նրանք՝ չէ, նա՝ հա, նրանք՝ չէ, խոսկներուն իրար ա հասնըմ, կռվըմ են, իրար տալի։ Դրանց ղլմաղալի վրա կնանիքներն էլ են գոմը գալի։

Վենձ ախպոր կնիկը գնըմ ա չիմնուն էլ ղրաղ անըմ, ասըմ ա.— Մինդ էլա ձեն մեք հանիլ, ես էդ վասիաթր բաց կանեմ, ինչքան որ ոսկի կա— չիմնուս էլ հավասար փայ կանեմ, ի՞նչ շահ կա կռվելուց։

Դա քարը եդ ա տանըմ, պոզը հանըմ, տենըմ ա՝ դարդակ ա, մենակ միչին մի թուղթ ա դրած:

Ասըմ են.— Հլբաթ ուրիշ տեղ ա պհած. թղթըմը գրած կլի։

Թուղթը բաց ա անըմ, կարթըմ. «Ով էս թուղթը առաչին անքամ կարթա՝ էս պոզը կենա նրա ...»։