Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

79. ՄԱՐԹՆ ՈՒ ԿՆԻԿԸ

Մի մարթ ու կնիկ են ըլըմ։ Դրանք շատ սերով, խելոք ու համեստ են ըլըմ։ Էդ մարթը տենըմ ա, որ չիմն էլ իրանց կնանոնցը ծեծըմ են, կռվըմ են, հմա դրանք տհե սերով են։

Գալիս ա կնգանն ասըմ.— Կնիկ ջան, մենք էս ինչքան լավ մարթ ու կնի՞կ ենք, որ ուրըշնուն տենըմ եմ, սիրտըս խառնըմ ա։

Ասըմ ա.— Մարթ ջա՛ն, կնիկը որ գեշ ըլի՝ մարթն էլ գեշ կլի:

Ասըմ ա.— Չէ՛, այ կնիկ, գեշութինը մարթիցն ա, մարթը որ գեշ ըլի, կնիկն էլ գեշ կլի։

Նա ասըմ ա.— Մարթիցն ա, մարթը ասըմ ա՝ կնգանից ա։ Վերչը կնիկն ասըմ ա.— Այ մարթ, խու էսքան մենք իրար հետ սերով ենք, հմա ես որ գեշութինն ուզենամ, կարող ա էքուց էվետ ուրըշի սիրեմ, քեզ գժվացնեմ՝ չոլերն ընգնիս։

Ասըմ ա.— Կարալ չես, սիրտ չես անիլ։

Ասըմ ա.— Լա՛վ։

Դրանք ունենըմ են մի չալ կով, մարթն էլ լավ չերքեզի հագուստ ա ունենըմ, սապոքնի, փափախ։

Էդ կնիկը գնըմ ա մի սիրեկան ա բռնըմ, ասըմ ա.— Կգնաս իմ մարթի շորերի նման շորեր կարիլ կտաս, սապոք, փափախ կարիլ կտաս, մի հատ էլ մեր չալ կովի նման կով կառնիս։

Էդ բոլորը դրան պատրաստիլ ա տալի, ինքը գնըմ ա ղասաբի