Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տհենց էլ գնըմ ա կաստումն ու սհաթն առնըմ, էդ մարթն ավելի համոզվըմ ա, որ նա՝ ինքն ա, ինքը՝ հեչ: Հմա եդ եդնեն ա ընգնըմ, գնըմ ա, ասըմ ա՝ բալքի մեր տուն չի գնըմ, հլա գնամ։ Գնըմ ա թուշ իրանց տուն։

Կնիկը դուս ա գալի, սիրեկանի ճտովն ընկնըմ, ասըմ ա.— Մարթ ջան, զակազ տվածնիս լավն ե՞ն, բերի՞ր, աչող անց կացա՞վ։

Ասըմ ա.— Հա՛ կնիկ ջան, լավն են։

Էս մարթը որ էս էլ տեհավ, ավելի համոզվեց, որ նա՝ ինքն ա, ինքն, ով ա գիդըմ, ո՞վ ա։ Էլ ըմանլըմ ա իրա տուն գնա, ասըմ ա.— Գնամ՝ վայ թե տանից դուս անեն, ասեն՝ ո՞վ ա էս ղարիբ մարթը, լավն էն ա՝ մի տեղով գնամ։

Դա գլուխն առնըմ ա, ըտիան հեռանըմ։ Մութը վրա ա հասնըմ, հմի էդ մարթը գիդե ոչ, թե ո՞ւր գնա, ի՞նչ անե, մնացել ա մոլորված։

Ասըմ ա.— Հլա գնամ նրանց ասեմ, բալի էս քշեր տեղ տան քնելու։

Գնըմ ա դուռը ծեծըմ, կնիկը դուս ա գալի։

Ասըմ ա.— Քույրիկ, էս քշեր տեղ չեք տա՞լ, ղարիբ մարթ եմ։

Ասըմ ա.— Համեցեք, ղոնախն աստծունն ա։

Էդ մարթը տուն ա գնըմ, տենըմ ա՝ չիմ իրան տեհածին, իրա առածնին, իրա տունը։ Եդ մտկըմն ասըմ ա.— Հլբաթ ինձ թվըմ ա, ով ա գիդըմ ես կամ, թե՝ չէ։

Կնիկը բերըմ ա մի չուլ ա տալի՝ տակն ա գցըմ, մինն էլ վրեն ա գցըմ, գեղնի վրա քնըմ։ Հմա քունը ե՞փ կտանի։ Կնիկը որ սիրեկանի հետ տեղն ա մտնըմ, դա ըմանչըմ ա, էրեսը շուռ ա տալի, չուլը գլուխը քաշըմ, քնըմ։ Կնիկը որ տենըմ ա դա քնեց հա, գալիս ա շորերը վեր ունըմ, բերըմ հին շորերը կոխկին դնըմ։

Ըռավոդը էդ մարթը զարթնըմ ա, տենըմ ա, որ հին շորեր են կշտին, ջլիզ համոզվրմ ա, որ ինքը մի ղարիբ մարթ ա, վեր ա կենըմ ու հեռանըմ։ Դա գժվածի պես գնըմ ա, թե ո՞ւր՝ ինքն էլ չգիդե։ Ընգնըմ ա չոլերը, գնըմ ա մի չոբանի ռաստ գալի։ Չոբանի շները դրան վրա են տալի, որ տենըմ ա կծիլ տին, փետով տալիս ա մնի գլխին։ Չոբանի ջիգրը գալիս ա, դրան մի լավ ծեծըմ ա, ասըմ ա.— Տո հայվան, չոբանի շանը կծեծե՞ն։

Որ շատ ծեծըմ են, մեխկներուն գալիս ա, բրախըմ են, ասըմ են.— Դվորն էկել ես, դենն էլ գնա։

Դա ծեծված, ջարթված, յարալու եդ գալիս ա իրա դուռը։