Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կնիկը որ տենըմ ա՝ մեխկը գալիս ա, տանըմ ա տուն, յարալու տեղերը փթաթըմ, տեղըմը խտոր գձըմ, ասըմ ա.— Ո՞նց ես, ի՞նչդ ա ցավըմ։

Ասըմ ա.— Գիդեմ ոչ, գլուխս ա ցավըմ, մի բան էլա հսկանըմ չեմ։

Նոր կնիկն ասըմ ա.— Դու իմ մարթն ես, սա իմ սիրեկանն ա, հմի տենըմ ե՞ս, որ կնիկն ինչ ուզենա՝ կանե:

Հմա լավութինը համ կնգանից պտի ըլիլ, համ մարթից, էրկուսն էլ իրար պտին սիրիլ ու հարգիլ, որ ընտանիքն էլ կարքին ըլի, թե չէ— որ դու քու էշը քշես, ես էլ իմ էշը քշեմ, էս օրին կընգնինք: Ով անխելք ա, նրա տունը կռիվ էլ կլի, ծեծ էլ, մարթ ջա՛ն, արի սրանից եդը իմ ասածը դու լսե, քու ասածը՝ ես։