Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինքը վիկացավ ուսուլով աղաբ գնաց դըբա ուշաբնին։ Թոփուզը ղրաղին վեղրուց, ջիլիզդան մոդացավ, «Բարի րիգուն» ասավ ու, ոնց որ ինքն էլ նրանց ախպերն ըլի, ղամի տակիցը ղըմալթին հանեց, խփեց մի պղնձի միջի սաղ֊սաղ դրած կիսաեփ գոմշի մեջն ու դուս քաշեց դրուց ըղաքին, կցեց թլաշիլն ու անոշ անիլը։

Ուշաբնին ջրլիզ ըրմացան նրա սրտոտութենիցը. իրար ըրեսի մտիկ ին անում ու գլխնին պտըտում։ Մին ուզում ին, որ վրա ընգնեն թիքա֊թիքա անեն Ղասաբ֊օղլուն, մին էլ մտքնումը ասում ին. «Թո՛ղ մըքիչ հեռանա, ըժու մենք գիդենք»։

Ղասաբ֊օղլին որ տեհավ սրանք հացիցը եդ դառան ու իրան խեթրխեթն են անըմ հա՛, ասավ.— Ա՛յ ուշաբ ախպերտինք, ես ոնց որ տենըմ եմ` ձեր ջիգրը ինձ վրա շատ ա գալի, դե որ ըթենց ա` փետս ինձ տվեք, ես գնամ։

Սրանք էն սըհաթին իրանց պուճուր չոլախ դև ախպորց հրամայեցին, որ փետն իրան տա։ Դևը ման եկավ ման` փետը գդավ ոչ։ Ըժու Ղասաբ֊օղլին մատով նշանց տվուց. դևը մոդացավ, ի՜նչ տեհավ, որ մի հըչամաթ երկաթե թոփուզ ա. չալիշ էկավ չալիշ` ու ըսկի կարաց ոչ թե մի թիքա էլ ա ժաժ տա։ Ուշաբնին տեհան որ շատ ա չրրչարվըմ` կենդ֊կենդ վիկենալով, վիկենալով` չիմն էլ վրա ընգան էդ թոփուզի վրա ու նոր֊նոր կոթը գեդնիցը բըրցրացրին ու եդ վեգձեցին։

Ըժու ջանըմսա՜ն Ղասաբ֊օղլի, տեղիցը ծուլ էլավ, վրա թռավ, թե.— Ինչ կա ըստի, տնաշե՜նի, որ ըթենց տանջվըմ եք,— ու որ մի ձեռով բըցրացրուց ոչ, էս քու ուշաբնու թուքը սառավ։

Տեհան որ չէ, կասենաս սա ուրիշ ջուռա մարդ ա, թե բանը էն՛ տեղը հասցնեն, օխտին էլ կկտորի, փափկեցին ու թե.— Էսչախին ո՞ւր ես գնըմ, ա՛յ ախպեր, համեցեք էս քշեր մեր կշտին ղոնախ կաց, ղոնախը ասծունն ա, էքուց դվորը որ կուզես, աստոծ քի հետ, հըլա մենք էլ կտանենք մեր սնուռը անցկըկացնենք։

— Ես հլե ձեր կուշտն եմ եկել,— Ղասաբ֊օղլին ասավ,— ու մի մուննաթ ունեմ, մախսուզ պտեք կըտարիլ։

— Ի՞նչ մուննաթ ա,— ասին,— հրամանք արա՛ տենունք, թե մեր ձեռիցը գալու բան ա` աչքներուս վրա, խի՞ չենք կըտարիլ։

— Ես մի ախպեր ունիմ,— ասավ,— հրե ձեր ըմարաթի պատի տակին ա, կանչեցեք գա ըստի, ըժու կասեմ։

Դևին ղրգեցին' թըգավորի տղեն եկավ, «Բարի րիգուն» ասավ ու նստեց։

— Հրես իմ ախպերը, ուշաբ բարեկամնի՛,— ասավ, ձեր