Անց ա կենըմ մխելի վախտ, մի օր էլ քվորն ասըմ ա. — Շորերս լվա, գնալ տեմ նոքարութին անիլ, բալի մի քանի խան հատիկ տան՝ ցանեմ, թե չէ սհե ապրիլ չի իլիլ:
Քիրը ծորերը լվանալիս տեղը տենըմ ա, որ ախպոր ջեբըմը մի սիրուն հուլունք կա։ Էն հատաղ մաջալ չի ունենըմ հուլունքն ուրիշ տեղ պհե, գցըմ ա բերանը, որ լիզվի տակին պհե։ Շորերը լվանալիս տեղը ոնց ա ըլըմ հուլունքը մի ղափիլ կուլ ա գնըմ: Էլ ախպորը բան չի ասըմ, շորերը լվանըմ ա, տալի իրան, ախպերը գնըմ ա նոքարութենի:
Շատ ա անց կենըմ, թե քիչ, ախպերը հատիկը շլակած եդ ա գալի, գալիս ա տենըմ քիրն էրկու ֆոքիս ա:
Ասըմ ա.— Այ քիրա, բա ես նոքարութենով, դռնե֊դուռն ընգնելով մեր գլուխը պհեմ, դու տհենց բան անե՞ս։
Քիրն օրթում կրակն ա ընգնըմ, ասըմ ա.— Ես օքմու էրես չեմ տեհել, մենակ քու ջեբիցը սհե-սհե մի հուլունք լեզվիս տակին պհեցի, որ կորչի ոչ, մի ղափիլ կուլ գնաց:
Ըստի նոր ախպերը մատը կծըմ ա, հմա բան չի ասըմ: Գընըմ ա հրեվանիցը մի լուձ եզն ա ուզըմ, չութը լձըմ ա, գնըմ ա ֆողը վարելու, որ բերածը շատանա մի քանի խան հատիկը ցանե։
Էդ սրըմն էլ քվոր վադեն ա ըլըմ, խտոր ա ընգնըմ, մի տղա բերըմ:
Տղեն դեռ ըրորոցումը չեն դրած ըլըմ, ասըմ ա.— Նանի, հաց տու քեռու հմար տանիմ։
Մերը վրեն չրանըմ ա, հմա տատմերը մի փեշկըրի միջի հացը կապըմ ա, տալի ձեռը։
Դա գնըմ ա հասնըմ քեռու ֆողը, ձեն ա տալի.— Քեռի՜, հաց եմ բերել, արի կի։
Հմա դա ակոսի միջին կաղնել ա, ըրևըմ չի։
Քեռին ասըմ ա.— Էս ի՞նչ բան ա, ստաներոց եմ ելել, ի՞նչ ա, ինձ հմար ո՞վ տի հաց բերիլ։
Եդո եզնիքը վեր ա թողըմ, որ բան ա, թե ստանա ըլի, ինքը կփախչի, եզնիքը լծած չի մնան։
Ասըմ ա.— Ո՞վ ես, մի բան ծուլ արա, տենամ ո՞րդի ես։
Դա մի կտոր ֆող ա ծուլ անըմ, քեռին տենըմ ա, որ իրա ֆողի միջին ա։ Սիրտ ա անըմ, գնըմ ա տենըմ, որ մի ըրեխա իրանց փեշկրըմը հաց փթաթած, ձեռին կաղնած ա։
Ասըմ ա.— Էդ ո՞ւմ տղեն ես։
Ասըմ ա.— Քու քվոր տղեն եմ։