Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եդ մատը կծեց, բան չի ասավ։ Հացը կերավ պրծավ, վե կացավ եզնիքը լծեց, որ վարն անե։

Ըրեխեն ասավ.— Քեռի, ես եզնիքը կքշեմ։

Նստեց լձանը, եզնիքը քշեց, որ հասավ ֆողի ծերն ու աչող հոք արավ, քեռին ասավ.— Ղոչաղ Ճիքկո։

Հտիան անըմը կպավ «Ճիքկո»։

Ֆողը վարեցին, ցանեցին, տափեցին, պրծան, էկան հասան գեղի ղրաղը, Ճիքկոն ասավ.— Քեռի, դու չութը տար տուն, ես էս ըրեխանց հետ խաղ տիմ անիլ։

Քեռին չութը տանըմ ա տուն, ինքը ըրեխանց հետ խաղ ա անըմ։ Խաղալու վախտը տենըմ ա, որ էրկու սև ձիավոր են գալի։

Ըրեխանց միջից ջգվըմ ա, գնըմ ա դրանց ըղաքին կանգնըմ, ասըմ.— Ես գիտեմ, թե դուք ուր եք գնըմ։

Ասըմ են.— Ո՞ւր ենք գնըմ։

Ասավ.— Թաքավորն էրազ ա տեհել, դուք գնըմ եք Ղուռանին բերեք, որ դա էրազը բաց անի, հմա նա կարալ չտի, էդ էրազը մենակ ես կարամ բաց անեմ։

Ասավ ու դոշին ձեռով տվուց։

Ասին.— Անըմըդ ի՞նչ ա։

Ասավ.— Իմ քեռին ինձ Ճիքկո ասավ, էդ էլ ինձ կպավ։

Նրանք բանի տեղ չի դրին, ծիծաղեցին, թողին գնացին։ Գնացին Ղուռանին տարան, հմա կարաց ոչ էրազը բաց անի։

Ասին.— Թաքավորն ապրած կենա, փլան տեղը մի ըրեխա սհե բան ասավ։

Ասավ.— Գնացեք էդ ըրեխին բերեք։

Գնացին Ճիքկոյին տարան թաքավորի կուշտը։

Թաքավորն ուզեց երազը պատմե, ոնց որ Ղուռանին էր պատմել, հմա Ճիքկոն ասավ.— Ես քո երազը գիտեմ, պետկը չի, դու էրազըմըդ տեհել ես, որ քու պալատի գլխովը կանանչ ու կարմիր ա անց կացել, պալատիդ ղրաղնըմը ծառեր ա ցանել։

Մի հատ շամփուր ուզեց, մի հատ բահ, մի հատ էլ մշակ։

Գնաց դուս մի տեղ շամփրով տվուց, մշակին ասավ.— Փորե։

Մշակը փորեց, հանեց մի քիլա ոսկի։ Գնաց մեկել ղրաղը շամփրով փորեց, եդ փորիլ տվուց, հանեց մի քիլա էրծաթ, բերուց տվուց թաքավորին։ Թաքավորը ինչքան ոսկի որ տալ տեր Ղուռանին, տվուց Ճիքկոյին, հմա մշակին բան չի տվուց։ Ճիքկոյի քեփին կպավ, մի բուռը ոսկի տվուց մշակին, ինքը դուս էկավ։ Ղուռանը աչքերը չորս արած՝ դրա եդնուց դուս էկավ։ Ճիքկոն