բեզարեց, ճամփին նստեց մի սառ ախպրի կշտի՝ դինջանալու:
Ղուռանն էկավ դրա եդնա հասավ, ասավ.— Տղա ջան, ես տղա չունեմ, ինձ տղացու կգա՞ս։
Ասավ.— Ես քյասիբ, քյուսըբի տղա եմ, թե իմ հաշիվը կտաս, նոքար կգամ։
Ասավ.— Ինչքա՞ն ա քու հաշիվը։
— Իմ քաշովը մին ոսկի, թե կտաս՝ կգամ։
Ղուռանն իրան ունեցած ոսկին թոփ արավ, դրա քաշով մին ոսկին դզեց՝ տվուց: Ճիքկոն ոսկին տարավ մորն ու քեռուն տվուց, ինքը գնաց Ղուռանի տուն։
Ղուռանը մի ախչիկ ուներ, ախչկանն ասավ.— Ես գնըմ եմ բաղնիս, գամ տենամ էս ըրեխին մորթել ես, ըղուղը փլավի հետ էփել, որ ուտեմ՝ ես էլ խելքովանամ։
Ասավ ու ինքը դուս էլավ:
Ախչիկը նստեց մտկամոլոր, դանակը սրըմ ա, որ մորթե, հմա ղիմիշ չի անըմ, մեխկը գալիս ա։
Ճիքկոն ասավ.— Ասե՞մ խի ես դանակը սրըմ։
Ասավ՝ ասա։ Ասավ.— Սրըմ ես, որ ինձ մորթես, իմ ըղուղը քու հերն ուտե, որ մթամ խելքովանա, հմա տհենցով խելքովանալ չի ըլիլ, զուր ա։
Ասավ.— Բա ո՞նց անենք, որ գա տենա մորթիլ չեմ. ինձ կսպանե։
— Գնա մի մոզի առ բի մորթենք, ըղուղը կջգենք, կեփես, մի բան էլա գլխի չի ըլիլ։
Ախչիկը գնաց մոզին առավ, բերեց։ Ճիքկոն մորթեց, ըղուղը ջգեց, էփել տվուց, ինքը մտավ զանդուկի մեջը, ասավ.— Փագե, բլանիքը ջեբըմըդ դիր։
Ախչիկը տհենց էլ անըմ ա։ Հերը գալիս ա տենըմ փլավը հազիր, ըղուղը միջին էփած։ Ուտըմ ա, մի բան էլա գլխի չի ըլըմ։
Անց ա կենըմ երկու օր թաքավորը եդ մի էրազ ա տենըմ։ Գալիս են Ղուռանին տանըմ։ Թաքավորը պատմըմ ա էրազը, որ էրազըմ Սև ծովն ու Կապիտ ծովն իրար են խառնվել։ Ղուռանը կարըմ չի էրազը բաց անե։ Եդ ա գալի իրա տուն, մի պինդ ֆոքոց ա քաշըմ։
Ախչիկն ասըմ ա.— Խի՞ ես ֆոքոց քաշըմ։
Ասըմ ա.— Ահագին ոսկիս կորավ, կարացի ոչ էրազը բաց անեմ, վայ իմ Ճիքկո։
Ճիքկոն զանդուկից ասավ.— Ըստի եմ, վախիլ մի։