Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղուռանն ըրմացավ, զանդուկի դուռը բաց արավ, Ճիքկոն միջիցը դուս եկավ։

Ասավ.— Ճիքկո, թաքավորն էլ եդ էրազ ա տեհել, իրեք օր սրա ա տվել, թե կարացի ոչ հանեմ՝ գլուխս տալ տի։

Ասավ.— Գնանք։

Վե կացան գնացին։ Ղուռանը տանից դուս գալիս մի գեշ մտիկ արավ ախչկանը, ասավ.— Լավ, էս ա եդ կգամ, դուն ինձ խաբե՞ս։

Ախչկա թուք ու մուքը կպավ, հմա բան չի կարաց ասե։

Գնացին թաքավորի պալատը հասան։

Ճիքկոն ասավ.— Թաքավորն ապրած կենա, մի քիչ վախտ պալատիդ իրավունքնին ինձ տուր, ես քու էրազը բաց անեմ։

Ասավ.— Տվի։

Դա թաքավորի սապոքնին հաքավ, թուրը կապեց, ասաց.— Մի ձմերուկ բերիլ տու, բեզարած մարթիք ենք, ուտենք, եդնա՝ էրազդ բաց կանենք։

Թաքավորը քոծին ղրգեց, գնաց մի ձմերուկ բերուց։

Դա ձմերուկը դրուց ստոլին, դանակը հանեց կտրելու, ձմերուկի միջին դանակը թողեց, ասավ.— Թաքավորն ապրած կենա, դանակս կորավ, մինդ ու մինդ հլբաթ գողացաք։

Ասավ.— Օբիսկն արա, իրավունքը քունն ա, ինչ անես, ես ձեն հանելու իրավունք չունիմ։

Ճիքկոն վե կացավ, թաքավորի կնգանն ու քոծին օբիսկն արավ, ծիծաղեց ու էկավ նստեց ձմերուկը կերավ։

Թաքավորն ասավ.— Ի՞նչ էրազ էր, ասա տենամ։

Ասավ.— Թաքավորն ապրած կենա, էրազը մինն ա ըլըմ, քանի՞ էրազ ես ուզըմ բաց անեմ։

Ասավ.— Ասա տենամ ես գլխի չէլա։

Ասավ.— Քու էրազն էն էր, որ մթամ Սև ու Կապիտ ծովերն իրար են խառնվել, կնիկդ քոծ ա դառել ու Եներալի հետ քեփ ա անըմ, քոծն էկել ա քու կնիկը դառել։

Թաքավորն ասավ,— Ի՞նչ դիվան անենք։

Ճիքկոն վե կացավ, թուրը հանեց, տվուց Ղուռանի գլուխը թռցուց:

Ասավ.— Խի՞ տհենց արիր։

Ասավ.— Ես իմ թշնամու դիվանն արի, թե նամուսով թաքավոր ես, դուն էլ քու թշնամուն արա։

Էկավ սապոքնին էլ հանեց, թուրն էլ եդ արավ, տվուց թաքավորին ու գնաց իրա մոր տուն։