Եներալն իմանըմ ա, մտկըմը դնըմ ա, որ Ճիքկոյին սպանի: Թաքավորի կնկանն էլ փախցնըմ ա, գնըմ ա մի ուրիշ քաղքըմը պալատնի շինըմ, առոք-փառոք ապրըմ:
Թաքավորն ինչքան զորք ա ղրգըմ, կարըմ չեն զոռեն, գեղացոնց ապրուստը խլըմ ա, ինքը աղի պես ապրըմ:
Ճիքկոն գնաց մորը հարցուց։ Նանի, մենք ո՞րդի քյասիբ բարեգամ ունենք, գնամ մի քիչ ապրացնեմ:
Ասավ.— Բալա ջան, փլան գեղըմը մի տատ ունիմ, անըմը Թելո ա, թե կարաս գնա ապրացրու, դժար ա ապրըմ:
Դա վեր կացավ, գնաց տատին գտավ:
Ասավ.— Տատի հզարենցը մի հետ թոռդ ղոնախ ա էկել, ի՞նչ տես պատիվ անիլ։
Ասավ.— Ֆողն ու մոխիրը կենա գլխիս, բալա ջան, մի բան էլա ունիմ ոչ։
Ասավ.— Բա դուն ընչո՞վ ես ապրըմ։
Ասավ.— Ես մի էծ ու մի չոլախ ղազ ունեի, Եներալն էծս իլեց, հըմի օրեկան ղազս մի ձու ա ածըմ, էն եմ ծախըմ ու ապրըմ:
Ասավ.— Լավ, տատի բի քու ղազը ծախենք, ըսօր ապրենք:
Ասավ.— Բալա ջան, բա ես եդո ո՞նց կապրեմ։
Ասավ.— Վախիլ մի, ես մի ճար կանեմ։
Ասավ.— Դե դու գիտես։
Ճիքկոն ղազը կռնատակին դրուց, գնաց բազարը: Գնաց տեհավ Եներալն իրա հնգորտանց հետ քեֆ ա անըմ։
Ասավ.— Այ լավ ղազը, այ լավ ղազը։
Եներալը տեհավ, դրան ձեռովն արավ, կանչեց կուշտը:
Գնաց՝ ասավ.— Ի՞նչ տամ ղազիդ։
Ասավ.— Իրեք մանեթ։
Ասավ.— Մի մանեթը զոռի արժե, ձենդ կտրե։
Ասավ ու գլխին տվուց, ձեռիցն առավ, մի մանեթը վրա արավ, որ Ճիքկոն վեր ունի։ Ճիքկոն մանեթը վեր կալավ, թաքուն Եներալի եդնա գնաց։
Եներալը գնաց իրա տունը, ղազը մորթեց, կնգանն ասավ.— Կկարմրացնես, կղրգես բազարը հնգորտանցս հետ քեփ եմ անըմ։
Ճիքկոն դռան տակին տապ էր արել, անգանճ ա դնըմ։
Կնիկն ասավ.— Բա ո՞ւմ հետ ղրգեմ։
Ասավ.— Մնին կղրգեմ կգա ճկիթը շհանց կտա, իրան կտաս կղրգես։