Ասավ ու ինքը գնաց։ Կնիկը ղազը փետեց կարմրացրուց։
Ճիքկոն դռան տակիցը դուս էկավ, ասավ.— Եներալը ղազն ուզեր,— ճկիթը շհանց տվուց, ղազը վե կալավ ու գնաց, դռան վրա գրեց.— Ես՝ Ճիքկոն, դու՝ Եներալը, դա պուճուր օյին էր, սենձ օյինը եդնուց ա։
Տարավ ղազը տուն, տատի հետ մի լավ կերան։
Եներալն իրան հնգորտանցից մնին ղրգեց տուն, որ ղազը բերե։
Կնիկն ասավ.— Ղազը մինն էր, խո տասնը մինը չէ՞ր, ղրգեցի էլի՞։
Եդ գնաց Եներալին ասավ, Եներալն ինքը վե կացավ, էկավ տուն, էկավ դռան վրա կարթաց Ճիքկոյի գրածը, մատը կծեց, էլ բան չի ասավ։
Ճիքկոն մի մանեթը տվուց տատին, ասավ.— Գնա ինձ հմա՝ մի ձեռք ըխչըկա շորեր առ, բի ինձ հաքցրու, ասա,— Քոծ եմ տալի։ Ով ինչքան փող տա, տաս ոչ, հենց որ ոտդ ոտկեմ— կտաս։
Տատը գնըմ ա ասածն առնըմ, բերըմ հաքցնըմ դուս տանըմ։ Ով ինչքան փող ա տալի, տալիս չի. Եներալը գալիս ա թե չէ, Ճիքկոն տատի ոտը ոտկըմ ա, Եներալը տասը մանեթ ա տալի, տանըմ իրա տունը քոծ։ Գնըմ են տենըմ Եներալի կնիկը գնացել է բաղնիս:
Եներալը բերըմ ա բլանիքնին չիմ տալի քոծին, դռները բաց անըմ, ամեն բան էլա շհանց տալի, մի դուռ էլ բաց ա անըմ, տենըմ ա մի մընգանա սարքած, ասըմ ա.— Տենը՞մ ես էս մընգանեն, քու մազի հմբարքով մին օքմին ա խեղդոտել, որ դուն էլ գեշ ըշխատես, քեզ էլ տամ խեղդիլ։
Ասըմ ա.— Բա դրանով ո՞նց ես խեղդըմ։
Ասըմ ա.— Գլուխդ դիր ըրանքումը, շհանց տամ։
Ճիքկոն գլուխը դնըմ ա, Եներալը հուփ ա տալի։ Ասըմ ա.— Վա՜յ, խեղդվըմ եմ,— բոշ ա անըմ, գլուխն ըրանքից հանըմ։
Ասըմ ա.— Հլա դուն էլ դիր, տենանք ես կարա՞մ հուփ տամ։
Եներալը գլուխը դնըմ ա ըրանքըմը Ճիքկոն հուփ ա տալի։
Քանի նա ասըմ ա խեղդվեցի, նա հուփ ա տալի, տհենց հուփ տված թողըմ ա, ինքը գնըմ նրա ոսկենին հվաքըմ, բեռը սարքըմ, մի ուխտի բարցըմ ա, գնըմ դռան վրա գրըմ.— Ես՝ Ճիքկոն, դու Եներալը, դա պուճուր օյին էր, վենձ օյինը եդնուց ա։
Եներալի կնիկը բաղնըսիցը գալիս ա տենըմ, որ դռները չիմ բաց ա։ Գնըմ ա տենըմ մարթը մընգանըմը էն հա խեղդվըմ ա։ Հանըմ ա բերըմ տեղըմ խտոր ձգըմ։