քիր` Դունյա֊գյոզալը սրա բութեն ա, եկել ենք ձեր կուշտը, մուննաթ ենք անըմ, որ Դունյա֊գյոզալին իմ ախպորը տաք, իրար հետ պսակենք, գնան հասնեն իրանց մուրազին։
Ուշաբնու ջիգրը շատ եկավ էդ հըմարձակ խոսքերի վրա, հըմա ի՞նչ կարեին ասիլ, ի՞նչ զոռ ունեինք Ղասաբ֊օղլուցը ուռի նման դողում են։
Մի վախտ դես ու դեն գձեցին թե. «Մենք քիր չունենք», հըմա որ Ղասաբ-օղլին ասավ թե. «Դունյա֊գյոզալի անումն ու գովասանքը ալամ ըշխարին այգին ա», էն վախտն էլ թե. «Մարդի ենք տվել» ու փլան֊փստան։
— Էլ դես, դեն չկա՛,— Ղասաբ-օղլին ասավ,— ես շատ լավ գիդեմ, որ Դունյա֊գյոզալը էս սհաթին ձեր ըմարաթումն ա ու օխտը դուռը վրեն փագած ա, մի խոսքով` թե չեք տվել, ձեզ սաղ թողնուլ չեմ, էն ըմարաթնու դռներն էլ ջարդ ու փշուր կանեմ ու Դունյա֊գյոզալին կտանեմ։
Ուշաբնու վրա սառը ջուր մաղվեց էս խոսքերի վրա։ Ճարներուն կտրվեց, ղաբուլ կացան ու ասին.— Դե թող ախպերըդ էլ հաց ուտի, կքընենք, վի կկենանք ու էքուց ըռավոդ նշան կդնենք։
Էքսի ըռավոդը թըգավորի տղին տարան Դունյա-գյոզալի կուշտը, մին մնու շանց տվին ու եփ տեհան, որ աղջիկն էլ տղին հըվանեց, խոսք տվին, որ մի քանի օրից եդը պսակեն։ Ըժու երկու նշանածին թողին իրար կշտի, իրանք` օխտը ուշաբն էլ: Ղասաբ-օղլին էլ, վիկացան գնացին ֆորսի։ Հըմա օխտը օթախի դուռն էլ նրանց վրա ղայիմ փագեցին։ Երկու նշանածը մնացին մենակ ու կցեցին քաղցրը զրիցը, իրար հետ խաղսը տալը, մի խոսքով, գիդեք էլի` թե թազա նշանածնին ինչ կանեն։ Մին էլ թըգավորի տղի աչքովը մի մենձ ջըղացաքար ընգավ, որ օթախի մեջտեղը վերընգած էր։
Սա եդ դառավ Դունյա֊գյոզալին հարցրուց, թե «Ախր էս եքա ջրղացաքարը էսթավուր օթախի միջին ի՞նչ ա շինըմ»։
— Ոչի՛նչ,— ասավ Դունյա֊գյոզալը,— դե ով գիդի իմ ախպորտանց բանը. վիր են կալել բերել ըստեղ վեգձել։
Սաքի թե ուզեց շլով տա իր նշանածին, հըմա նա հըվատաց ոչ.
— Չէ՛,֊ ասավ,— էդ ուրիշ բան կըլի, դու ինձ խաբում ես, հալբաթ ինձ սիրում չես, որ դրուստը չես ասում,— ու էնղդամ եդևաց, որ ասիլ տվուց։ Դե ինչ կուզի ըլի՝ աղջիկ էր, Էլի՜, չուստ խաբվեց:
— Դե որ ըթենց ա, կասեմ,— ասավ,— հըմա էդ քարին ձեռը չի տաս։ Էդ քարի տակին,— ասավ,— մի խորը ֆոր կա. էդ ֆորի