Ասըմ ա.— Ես ի՞նչ անեմ, սհե՛-սհե՛։
Ասըմ ա.— Էդ էն փլված եգանի բաները կլին, հլբաթ գլխի յա էլել։
Հըմի էլ ասըմ ա.— Դե ըսօր կգաս, ես խնձորը կլպելով կգնամ, դու ըզովը կգդնիս։
Եգանը եդ անգաճ ա դնըմ, ըտի էնքան կենըմ ա, քյոխվի տղեն դուս ա գալի գնըմ։ Դա թաքուն դրա եդնա խնձորի կլպնին հվաքելով, տանըմ ա իրանց ֆողի ճամփենին շաղ տալի, շաղ տալով գնըմ ա հասնըմ ֆողը։
Քեռին ասըմ ա.— Էդ խի՞ եդացար։
Ասըմ ա.— Քեռի ջան, քեռեկինն ըսօր էլ տի խորակ բերիլ, քոմագ անեի, դրա հմար եդացա։
Եդ իրանց վարն անըմ են։ Մին էլ տենըմ են հրես քեռեկինը եդ քրդեքըմը մտած, էրկու ըմանըմը խորակը ձեռին, էկավ։ Եգանը եդ վազ տալով գնըմ ա աղաքը, ձեռիցն առնըմ, բերըմ։ Հմի էլ բրնձե փլավ ա ըլըմ բերած, մին էլ մեղրն ու կարագ։ Դրանք ուտըմ են պրծնըմ, քեռեկինն ասըմ ա.— Դե ես գնըմ եմ խեչըմն ուխտ անեմ, գամ։
Նա հլե դարի քամակն ա անց կենըմ, եգանը քեռուն ասըմ ա.— Քեռի ջան, դու եզնիքը լձե, ես գնըմ եմ ջրվեթի։
Պատ ա տալի սարի քմակովը շուռ գալի, գնըմ խեչըմը տապ անըմ մի վենձ քարի տակի։
Քեռեկինը գալիս ա խեչը հասնըմ, լոքըմ ա սրփի քարերիցը պաչըմ, ասըմ ա.— Դուն իմ մուրազը տաս, էրեսըս ոտիդ տակը։
Քարի տակիցը եգանն ասըմ ա.— Ո՛վ սուրփ քրիստոնյա, ասա, մուրազդ տամ։
Դա հե գիդենըմ ա, թե խեչն ա իրա հետ խոսըմ։
Ասըմ ա.— Իմ մուրազն էն ա, որ եգանն ու իրան քեռին մեռնին, ես իմ սիրեկանի հետ հալալ սեր քաշեմ։
Ասըմ ա.— Հենց էս ըրիգու կգնաս տուն, քու սիրեկանը մի չալ եզն ունի, կասես բերի ձեր տանը մորթե, մի լավ ղաուրմա կանես, եգանն ու իրա քեռին կգան կուտեն, դուք ձեր հալալ սերը կքաշեք։
Քեռեկինը ուրխանալով, էդ քարերից պաչելուց եդը խատատ-մատատ գալիս ա։ Եգանն էլ էդ սարովը պատ ա տալի, գալի նրանից թեզ տեղ հասնըմ։ Նա էլ գալիս ա ըմաննին վեր ունըմ, ուրխանալով գնըմ դբա տուն։ Գնըմ ա գեղի ղրաղին ճամփա պհըմ, որ իրա սիրեկանը գա, խեչի ասածնին նրան էլ ասե, ըրիգունն