էվետ թհենց անեն։ Քյոխվի տղեն էդ օրն էլ որ տենըմ ա եկավ ոչ, դեռ հլա օր ա ըլըմ, գութանն աղաք ա անըմ, տուն գալի, որ ասե՝ ինձ քանի՞ խափես։
Գալիս ա գեղի ղրաղին նրանից իմանըմ ա վասմ ու հալը, էլ չըրանըմ չի, ինքն էլ ա ուրխանըմ, որ մթամ թե ամեն ցավից ու չոռից պրծնիլ տի։ Ըտի էվետ չալ եզը վեր ա թողըմ, աղաք անըմ, բերըմ են, էն անսկամի հետ մորթըմ, մի լավ ղաուրմա անըմ, որ գալ տին. մթամ ըրիգունը ուտեն, որ մեռնին։
Ըրիգնադեմ եգանը քեռուն ասըմ ա.— Ըրիգունը միս տինք ուտիլ, քեռեկինը մեզ հմար ղաուրմա յա արել։
Ասըմ ա.— Ի՞նչ ես շաշ ու մաշ խոսըմ, տանն ի՞նչ ունինք, որ մեզ հմար ղաուրմա անե։
Ասըմ ա.— Քեռի ջան, ըսօր դուն ինձ անգաճ արա, փոշմանիլ չես, ես ինչ կանեմ՝ դուն էլ արա։
Քեռին էլ դրան շատ ա սիրըմ, ասըմ ա.— Լավ։
Գալիս են գեղի ղրաղը հասնըմ, ինքը մի վենձ քար ա վեր ունըմ, դնըմ ծոցըմը, քեռուն ասըմ ա.— Դե դուն էլ վի կալ։
Մինն էլ քեռին ա վեր ունըմ։ Գալիս են տուն հասնըմ, էն քյոխվի տղեն էլ ծալքի տակին տապ արած ա ըլըմ։
Եգանն ասըմ ա.— Քեռեկին, էս ի՞նչ միս ա։ Քեռին էլ ա եգանի պես հարց ըլըմ։
Էն անըսկամն ասըմ ա.— Աստոծ մեզ հմար մատաղ ա ղըրգել, էկեք կերեք։
Եգանն ու քեռին նստըմ են, մի կուշտ ուտըմ, եդնա եգանն ասըմ ա.— Վա՛յ, քեռի ջան, ես մեռա։
Քեռին էլ ասըմ ա.— Վա՜յ, եգան ջան, ես մեռա։
Ասըմ են ու աչկներուն խուփ անըմ, կրավաթի վրա թոլ ըլըմ, սուտ մեռնուկի տալիս։ Քեռեկինն ուրխանըմ ա, հասնըմ ա ծալքը քանդըմ, սիրեկանի հետ փթաթորվըմ։
Սիրեկանը դուս ա գալի, ասըմ ա.— Դե՛ հմի սրանց տանինք ըռադ անենք։ Գալիս ա առաչ քեռուն մի քացի տալի, հմա ժաժ չի գալի։
Գնըմ ա հմի էլ եգանին ա քացի տալի, եգանը վրա ա նըստըմ, ասըմ ա.— Քեռի՚ ջան, ես սղացա։
Քեռին էլ ա վրա նստում, ասըմ ա.— Եգա՛ն ջան, ես էլ սղացա։
Եդնա քյոխվի տղեն վախելուցը եդիվոռ գնալիս տեղը եգանը ծոցիցը քարը հանըմ ա ու տալի դրա գլխովը։ Քյոխվի տղեն թոլ ա ըլըմ, քեռին էլ իրա ծոցիցն ա քարը հանըմ, տալի գլխովը, դա ըտի ֆոքին տալիս ա, հանքչըմ։