Քեռին դեռ հլա գիդենըմ չի, թե դա քյոխվի տղեն ա. եփ որ տենըմ ա, ձեռները թիլանըմ ա, ասըմ ա.— Եգան, քու տունը չքանդվի, էս ի՞նչ օյին բերիր իմ գլուխը։
Ասըմ ա.— Դու վախիլ մի, քեռի ջան, ես սրան հենց կորցնեմ, որ իզն ու թոզն ըրեվա ոչ։
Հմա քեռեկինն ընդի՝ լիզուն լալկվել ա, մի բան էլա կարըմ չի խոսի, սփրթնած կագնել ա։ Եգանը գալիս ա էդ մեիդը շլակըմ, դուս տանըմ։ Իրանց գեղըմն էլ մի ջղացպան ա ըլըմ, որ չկելը բողազը թաց չէին անըմ, սուփրա-սեղանով չէին ջաղացը գնըմ, ոչում հատիկ էլ աղըմ չի։
Գնըմ ա դռնիցը ձեն տալի, ասըմ ա.— Դուռը բաց արա, հատիկ ունիմ աղալու։
Ջղացպանը ձեն չի հանըմ։
Մին էլ ասըմ.— Բա՛ց արա, հատիկ ունիմ աղալու։
Ջղացպանը, միչի կռնուց ասըմ ա.— Տո՛ շան տղա, քանի գլուխս ցվացնես, մի շուշա արաղըդ աչկերըս քոռացրել ե՞ն, որ վրես բոլթա ես անըմ։
Որ տենըմ ա բաց չի արավ (առանց էն էլ գիդեր, որ բաց չի անիլ), ասըմ ա.— Ջգրված եմ, բաց արա, թե չէ՝ իմ գլխին օղբաթ կբերեմ։
Ասըմ ա.— Քու հերն էլ անիծած, թե բերես ոչ։
Հլե էդ ասիլն ա տենըմ, հլե մին էլ տենըմ ա բխուրակի ծակովը մինը դվեր ընգավ։
Ջղացպանը որ գալիս ա տենըմ քյոխվի տղեն ըտի շունչը փչած հա, քար ա կտրըմ, ասըմ ա.— Էս ի՞նչ օղբաթ էր, որ իմ գլխին էկավ, հմի ես ի՞նչ ջուղաբ տիմ տալ։
Եգանն էլ կտրիցը թաքուն մտիկ անելիս ա ըլըմ։
Դա որ շատ մտիկ ա անըմ, ասըմ ա.— Իմ վենձ բխուրակըմը ծածկեմ, չկել ըռավոդը տենանք ո՞րդի յա հարմար, տանինք թաղենք, թե չէ քյոխվի ձեռիցը պրծնողը չեմ։ Բերըմ ա բխուրակըմը մոխիրը վրա տալի, պհըմ։
Եգանը գնըմ ա տուն քեռուն ասըմ.— Դուն արխեին կաց։
Ըռավոդը լիսը բաց ա ըլըմ թե չէ, մի շուշա արաղ ա ջեբըմը դնըմ, էն եզան ղաուրմիցն էլ մի աման լքցնում ա, մի անգամըն էլ հետը վեր ա ունըմ, խուրջինը լիքը հատիկը շլակըմ ա, տանըմ ա ջաղացը:
Խնթրելով ասըմ ա.— Ջղացպան ջան, ջղացպան, դուռը բաց արա, քեզ հմար արաղ եմ բերել, ղաուրմա եմ բերել, մի անդամ եմ բերել, թող արա մի խուրջին հատիկս աղամ։