Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հարսը ասըմ ա.— Տալը ջան, դուն ինձանից սիրուն ես, ես էլ քու աչկերին մատաղ։

Ասըմ են ու իրար փթաթորվըմ, պչպաչորվըմ են։ Եդնա տալն ասըմ ա.— Հարս ջան, էրնակ կամ ես տղա ըլեի, կամ թե չէ դու, սհե իրար սիրեինք ու ձեռնաբռնուկ անեինք, մի տեղի վրա փախչեինք։

Հարսն ասըմ ա.— Հմի որ աստուն աղոթք անենք, մնիս էլա տղա չի լինի՞լ։

Ասըմ ա.— Էրեսըս նրա ոտի տակը, ո՞ւր ա, թե տհենց բան աներ, ինչքան բախտավոր կլինք։

Եդնա եգանը մթամ թե աստուցն ա խնթրըմ, էրեսը մի էրկու հետ խաչակնքըմ ա, ասըմ ա.— Տալ ջան, հրես աստոծ ինձ տղա շինեց։

Տալը վեր ա թռչըմ, դրան փթաթվըմ, ինքն էլ մի էրկու հետ աղոթքն ա անըմ, ասըմ ա.— Դե արի փախչենք։

Դրանք վեր են կենըմ, քանի խալխը գոմըմը հրսանըքի ալավովն են էլած ըլըմ, դուս են գալիս ու փախչըմ։ Գալիս են հասնըմ քեռուն ու թազա քեռեկնգանը, մի գեղըմ տուն-տեղ են դնըմ, ապրուստ անըմ, հալալ, նամուսով ապրըմ են, նամուսով էլ մեռնըմ։