միջին էլ մի օխտը գլխանի ուշաբի ջամսաթ կա` ղիմա-ղիմա կտորած։ Հըմա,— ասավ,— չունքի դրա ֆոքին էն թավուր անհասնելի տեղ ա, որ ոչով չի կարում գդնի, որ սպանի. իրան կտորեցին իմ ախպերտինքն ու էդ ֆորի մեջը գձեցին, քարն էլ դրին, որ դուս չի գա։ Ընդուր որ,— ասավ,— Ուշաբ-զսմին էնթավուր բան ա, որ ֆոքին ուրիշ տեղ ա պըհում, ու չքելը ֆոքին սպանեն ոչ, իրան ինչղդամ կտորեն, էլ եդ կսղնա։
— Բա էդ ընչի՞ խաթեր են կտորել դրան քու ախպերտիքը,— թըգավորի տղեն ասավ։
— Ընդուր խաթեր,— ասավ Դունյա-գյոզալը,— որ դա ինձ վրա ջունուն էր էլել, ուզեր փախցնի։
Թըգավորի տղի սիրտը համփերեց ոչ. սա էլ քարին դես բզտեց, դեն բզտեց։ Դունյա֊գյոզալը ինչղդամ հարան փրղան արավ, որ ձեռք չտա ու վերջը փոշմանի` չէլտվ, ո՞ւմ կասես։
Էնղադամ արավ, որ քարը մի քիչ ծռեց, լիսը ֆորն ընգավ ու ընդեղից մի խուլ ձեն դուս էկավ, թե. «Աստո՛ծ սիրող, ծարավ եմ, ջուր հասցրեք»։
Թըգավորի տղի մեղքն էկավ, էն զգամ չըրչարվեց, որ քարը ֆորի բերնի ցր գձեց, սաքի թե ուզեց մի հանգով ջուր հասցնի։ Մին էլ մի էնթավո՜ւր գոռգոռոց վերելավ ֆորիցը, որ հլեի ամբի գոռոց ըլեր։ Օխտը գլխանի ուշաբը ֆորիցը սրղացավ դուս էկավ։ Դուս էկավ, տարավ բերեց մի լավ թըթալոշ հասցրուց էս խեղճ թըգավորի տղի բերնին ու Դունյա-գյոզալին վիկալավ փախցրուց։ Թըգավորի տղեն, ըսօր ես գնացել, թե էրգ, իրանից գնաց ու մեռածի պես ֆորի ղրտղնիվեր փռվեց։
Մըքիչ վախտից եդը ուշբանին ու Ղասաբ-օղլին ֆորսատեղիցը եդ էկան, տուն մտան` ի՜նչ տեհան, որ բանը բանիցը անց ա կացել։ Ուշաբնին էն սհաթը գլխի ընգան, որ թըգավորի տղի արած բանն ա։ Ղասաբ-օղլին էլ որ տեհավ իր ախպերը նղաված վերընգած ա հա, խելքը գլխիցն ընգավ ու կցեց վրեն սառը ջուր ածիլ, անգաճնուցը ձգձգիլ, բերանը փետի կտոր կոխիլ, քներակներուն հուփ տալ, չքելը որ եդ բերուց։ Ուշաբնու ատամնին ղըռնշնոտում ին, որ մի ձեռաց թիքա-թիքա անեն թըգավորի տղին, հըմա Ղասաբ֊օղլու ահիցը ժաժ չին գալի։ Եփ թըգավորի տղին հարց ու փորձ արին` ամեն բան իմացան, մնացին շվարած։
Ղասաբ-օղլին ասավ.— Ի՞նչ եք շշկլվում, ինձ քառասուն օր վադա տվեք, էն ասծու անըմը կտամ ու ճամփու կընգնեմ. թե քառասուն օրումը ձեր քվերը բերի՜` խում շատ լավ, թե չբերի հա`