Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

82. ՄԱՐԴՆ ՈՒ ԿՆԻԿԸ

Մի մարդ ու մի կնիկ են ըլըմ, սրանք ունենըմ են մի տղա։ Օրերի մի օր էս կնիկը հիվանդանըմ ա, մարդին կանչըմ ա, ասըմ ա.— Ա՛յ մարդ, ես մեռնըմ եմ, դու առանց կնիկ մնալ չտես, կնիկ դես առնիլ։ Իմ աջու կուռը կկտրես, պատիցը կախ կանես, վեր իմ րեխին ծեծի, կասես՝ իմ աջու կռնովը ծեծի։ Դու էլ վեր կնիկ առնես, շեկից, քաչալից, քոռից հեռու կմնաս, մեկէլներից ում կուզես, կառնես։

Անց ա կենըմ մի էրկու օր, էս կնիկը մեռնըմ ա, մարդը սրա աջու կուռը կտրըմ ա պատիցը կախ անըմ։

Տարին անց ա կենըմ, սա գնըմ ա կնգա յա ման գալի, վերդի գնըմ ա, իրա կնգա ասած կնանիքն են ռաստ գալի։ Էս խեղճի ճարը վեր կտրվըմ ա, մի շեկ կնիկ ա առնըմ, բերըմ։ Էս կնիկը մարդին շատ ա սիրըմ, հարգըմ, պատվըմ, համա րեխի հետ յոլա չի գնըմ։ Մարդը վեր տենըմ ա սա միշտ րեխի հետ կռվով ա խոսըմ, մի օր էլ ասըմ ա. — Ա՛ կնիկ, եփ վեր էդ րեխի վրա շատ կջղայնանաս, հրե հա իրան մոր աջու կուռը պատիցը կախ արած, էն շորի տակին, նրանով կծեծես։

Էս կնիկը ինչքան էն կռնով ծեծըմ ա, էնքան րեխեն ուժվանըմ