Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռաշը տղին ասըմ ա.— Տղա՛, դու միշտ եդ մտիկ արա, վեր տենաս դևը գալիս ա, ինձ իմաց արա։

Դևր Տուֆին լավ ուտցնըմ ա ու նստըմ քշըմ։

Ռաշը տղին ասըմ ա.— Տղա՛, մտիկ արա, տես գալիս չե՞ն։

Տղեն ասըմ ա.— Հրե մի բան ա րևում։

Ասըմ ա.— Տղա՛, սանդրը եդնեդ գցի։

Տղեն սանդրը գցըմ ա, դառնըմ ա ցաքոտ, փշոտ, փուշը քրքրըմ սրան, չորս կողմից արուն ա թափըմ։

Մխելիցը եդը տղեն մտիկ ա անըմ, ասըմ ա.— Հրե՜, մոտանըմ են։

Ասըմ ա.— Տղա՛, աղը քցի։

Սա աղը քցըմ ա թե չէ, սրա շունը սկսըմ ա մռմռալ։

Ասըմ ա.— Հրես մոտանըմ են։

Ասըմ ա.— Տղա՛, մհել ձեթը քցի։

Վեր ձեթն էլ վրա ա անըմ, մի ծով ա առաջանըմ, մի կողմը դևն ու Տուֆն են, մի կողմն էլ Ռաշն ու տղեն։

Դևը ասըմ ա.— Տուֆ ջան, ինձ էս լիճը անցկացրու։

Ասըմ ա.— Վենց անցկացնեմ, էն վեր դու իմ գլխին տվիր, էնքան ջարդեցիր, ես էլած ուժս կորցրի։

Դևը տղին ասըմ ա.— Տղա՛, դու վե՞նց անց կացար։

Ասըմ ա.— Ես Ռաշին թարս նստեցի, անց կացա։ Դու էլ Տուֆին թարս նստի, անց կաց։

Դևը Տուֆին թարս նստում ա քշըմ հլե գալիս ա ծովի կեստեղը թե չէ, ծովը եդ-եդ ա գնըմ, սրանք իջնում են ծովի տակը, ծովը նորից գալիս ա միանըմ, ու դրանք խեղդվում են։

Ռաշը ասըմ ա.— Տղա՛, ըսօրեց եդը դու ազատ ես, իմ պոչիցը մի փունջ մազ պոկի դի ծոցումդ, հենց որ տեղդ, նեղ կլի, էդ մազը կծխես, ես քեզ օգնության կհասնեմ։

Տղեն մի փունջ մազ ա պոկըմ դնըմ ծոցումը, իրար պաչըմ են, իրարից բաժանվըմ:

Ըտիան գնըմ ա մի չոբանի կուշտ, մի ոչխար ա առնըմ, մորթըմ, ուտըմ, ղառինն էլ դնըմ ա գլխին ու ճամփա ընկնըմ, թե ուր՝ աստոծ գիտի։

Հասնըմ ա մի թագավորի հող, գալիս ա էդ թագավորի կուշտը, իրան գլխի էկածը պատմըմ ա ու խնդրըմ ա, վեր մի գործ տա, աշխատի, ապրի։

Էս տղեն սկսըմ ա դրանց մհար բաղմանչութին անիլը։ Թագավորին իրեք աղջիկ ա ունենըմ, դրա փոքր աղջիկը տղի վեսկու մազերը բրավուրդ ա անըմ։