Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասըմ ա.— Սա շատ շնորքով տղա կլի, քանի ուրշնին առել չեն, ես առնեմ։

Մի օր քվորտանցը ասըմ ա.— Մեր մարդի գնալու վախտն ա, մեր հերն էլ իսկի մտածում չի, բերեք մեր հորը հսկըցնենք, թե մենք մարդի գնալ ենք ուզում։ Տենանք նա ի՞նչ կպատասխանի։

Սրանք իրեք ձմերուկ են ղրգըմ, ամենքի միջին մի դանակ։ Մինը՝ մաքուր հասած ա, մինը՝ կեսը հասած, կեսը՝ դեղնած, էն մինն էլ նոր սկսել ա հասնիլը։

Թագավերը նեղանըմ ա ծառայի վրա, ասըմ ա.— Էս ի՞նչ ես բերել։

Ասըմ ա.— Խի՞ ես նեղանըմ, էս քո ըղչկերքն են ղրգել, էս՝ մեծն ա, էս՝ միջնակը, էս էլ՝ փոքրը, ասըմ են. «Մենք ուզում ենք ամուսնանաք»։

Թագավերը ասըմ ա.— Կանչեցեք, ամենքին մի խնձոր տվեք, հանեցեք վերի հարկը, թող բոլոր ջահելնին գան անց կենան, ով ում իրա խնձորը կտա, նրա հետ կփսակենք։

Էրկու աղջիկը տալիս են իրանց հոր ղաքի մինիստրների տղերանցը, պուճուր աղջիկը պահըմ ա, մնի էլ ա տալիս չի։

Ասըմ են.— Էս խի՞ պահեց, էլ մարդ մնա՞ց։

Ասըմ են.— Չէ՛, բաղմանչի քաչալն ա մնացել։

Գնըմ են նրան էլ են բերըմ։ Պուճուր ախչիկը իրան խնձորը տալիս ա դրան։ Թագավորը ըխչկա վրա նեղանըմ ա, էս էրկու փեսին լավ ընդունում ա, քաչալին ու պուճուր աղջկանը հվանոցն ա տալի:

Օրերի մի օրը թագավերը հվանդանըմ ա, բժշկնին մտիկ են անըմ, ասըմ են.— Սրա դեղը առյուծի կաթն ա։

Ասըմ են.— Բա ո՞վ կբերի, ով չի բերի՞լ։

Էն էրկու փեսենին ձեն չեն հանըմ։

Էս քաչալը կնգանը ասըմ ա.— Գնա հորդ ասա, մի ձի էլ, մի թվանք էլ տա ինձ՝ գնամ բերեմ։

Հերը բանի տեղ չի դնըմ, ասըմ ա. —նա դի՞ ինձ հմար դեղ բերի՞լ, վեր ես սղանամ։

Էս ու էն կռնիցը ասըմ են.— Թաքավեր ջան, թող գնա էլի, բալի հլե բերըմ ա։

Թագավերը ասըմ ա.— Դե էն կաղ ձին էլ, էն թվանքն էլ տվեք, թող նա էլ գնա։

Տղեն էդ ձիուն նստըմ ա գնըմ գեղիցը դուս, ձորի միջին թողըմ, ծոցի մազը հանըմ ու կպցնըմ, Ռաշը իրան թամքովը գալիս