Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ա կողքին կաղնըմ։ Տղեն նստըմ ա ու քշըմ, գնըմ առյուծի կաթ բերըմ, ճանապարհին էն էրկու փեսենին պտահըմ են, սրան ճնանչըմ չեն։

Ասըմ ա.— Վե՞րտեղ եք գնըմ։

Ասըմ են.— Գնըմ ենք առյուծի կաթը բերենք:

Ասըմ ա.— Ինձ ունեմ, ի՞նչ կտաք ձեզ տամ։

Ասըմ են.— Ի՞նչ ես ուզըմ։

Ասըմ ա.— Ամենքիդ տտզին մի պեչատ խփեմ։

Սհանք ասըմ են.— Ո՞վ պտի իմանա, թող խփի, մենակ մեզ կաթ տա։

Վերու էծի կաթը տալիս ա սհանց ու ամենքի տտզին մի պեչատ ա խփըմ, ճմփու դնըմ։

Ինքը առյուծի կաթը բերըմ ա, տալիս ա թագավորին, սա խմում ա, լավանըմ ա։

Անց ա կենըմ մի քանի վախտ ուրիշ թագավեր էս թագավերի վրա կռիվ ա գալի։ Սա իրա փեսենուն զենք ու զորք ա տալի՝ ղըրգըմ կռիվ, բաղմանչուն բանի տեղ չի դնըմ։

Բաղմանչին կնգանն ասըմ ա.— Գնա քու հորը ասա, թող ինձ էլ զենք տա, ես էլ գնամ կռիվ։

Աղջիկը գալիս ա հորը ասըմ ա.— Իմ մարդին էլ զենք տու, թող նա էլ գնա կռիվ։

Հերը ասըմ ա.— Նհանք ի՞նչ արին, որ քու մարդը ինչ անի։

Մհել ասըմ ա.— Դե լավ, ընգի մի թվանք ու մի ձի ա մնացել, էն էլ տվեք նրան։

Սա էս ձին ու էդ թվանքը տանըմ ա սարի քմակին պահըմ, ծոցիցը Ռաշի մազը հանըմ ա վառըմ։ Ռաշը իրան սարք ու կարգովը գալիս ա, նստըմ ա ու քշըմ ընգնըմ էդ զորքի մեջը՝ ջարդըմ, փշրըմ, հա հաղթըմ, մին էլ վիրավորվըմ ա կռնիցը։ Թագավերը իրան աղլուխը հանըմ ու դրա կուռը կապըմ ա։

Սա նորից ձին քշըմ ա սրանց մեջը, նհանք վեր տենըմ են՝ էլ կարըմ չեն կռիվ անեն, թող են անըմ, փախչըմ։ Էս թագավերի զորքը ուրախ-ուրախ գալիս ա տուն։ Տղեն ձին քշըմ ա, անց կենըմ սարի քմակը, պոչիցը մազ ա պոկըմ ու բաց թողըմ։ Թագավերը գալիս ա տուն, լավ քեֆ են սարքըմ, ուրախութին անըմ։

Էս տղեն էլ բեզարած գալիս ա ու քնըմ։ Աղջիկը տենըմ ա հոր յաղլուխը հրես մարդի կռանը կապած, գալիս ա հորը ասըմ ա.— Քո յաղլուխը դու ե՞ս տվել իմ մարդին, հրե կուռը յարալու ա էլել ու քու յաղլուխովն էլ կապած ա։