Ասըմ ա.— Դե դուք ղրաղ ըլեք, ըրևաք վեչ։
Էդ մնացածի վրա յա ընգնըմ, սկսըմ խմիլը, հլե պրծնըմ ա, չոբանը գալիս ա կողքին կաղնըմ։
Ասըմ ա.— Էս մին, Կիսլանդ։
— Ի՞նչ մին,— ասըմ ա,— կարացի ոչ կաթ խմիլ, զադ չի ունեմ։
Չոբանը մտիկ ա անըմ տենմ սա խմել ա էլ զադ չիկա, մնըմ ա ըրմացած։
Մհել Կիսլանդը տենըմ ա երկնքովը մինը թռած գնըմ ա:
Ասըմ ա.— Ես Ծովինարն եմ Կիսլանդ, թե տղա ես, արի ինձ տար,— ու ճամփեն էլ բացվեց։
Սա ղոշունը քաշըմ ա էդ ճամփեն ու գնըմ, շատ ա գնըմ, թե քիչ, աստոծ ա գիդմ, ռաստ ա գալի մի հեյվարա սարի, տենըմ ա էդ սարը սաղ մրմոնջի[1] թումբ ա, սար չի։ Էլ ուզում չի էդ մրմոնջներին տրորի, ղոշունը թեքմ ա սարի քմակովը, պատ տալի ու գնըմ։ Մին էլ տենըմ ա մրմոնջի թագավերը էկավ դրա առաջը, ասըմ ա.— Կիսլանդ, ես մրմոնջի Զարբաբ թագավերն եմ, եփ վեր դու տհե լավութին արիր, ուզեցիր վեչ մեզ վնաս տաս, քու ճամփեն փոխեցիր, դժարացրիր։ Մենք էլ քեզ լավութին կանենք, եփ տեղդ նեղ կլի, իմ անըմը կտաս, ես քեզ օգնութին կգամ։
Կիսլանդն էլ մտկըմ ասըմ ա.— Մորմոնջը ինչ ա, վեր ինձ ինչ օգնութին գա։
Ըտիան իրան ճամփեն շարունակըմ ա գալիս ա դեմ ըլմ մի ձորի, տենըմ ա էդ ձորը լիքը սատանա իրանց ճուտերովը, սա դրանց էլ չի վնաս տալի, ըլեդ սրանց թագավերն ա սրան շնորհակալ ըլըմ ու էրկու մազ ա տալի, ասըմ ա.— Ա՛ռ, տեղդ նեղ ընգնի թե չէ, ինձ օգնութին կկանչես։
Ըտիան սա ճամփա յա ընկնըմ զըմփ, զըմփ, զըմփ, զըմփ ձորերովը գալիս ա, դուս գալի մի սարի գլուխ։
Տենըմ ա հրես մի էն տեսակ մեծ ապարանք կա, վեր էլ ասիլու չի, վեչ ուտես, վեչ խմես, էդ ապարանքին մտիկ անես։
Ասըմ ա.— Սա, որ դրսի կռնիցը էսքան գեղեցիկ ա, բա միջի կռնիցը ինչքան գեղեցիկ կլի, վեր ինչ ուզըմ ա ըլի, պետք ա գնամ տենամ։ Գնըմ ա դռները բացըմ մտնըմ մեջը, տենըմ ա Ծովինարը ըտի, կողքին էլ մի վիշապ քնած։
Ծովինարը ասըմ ա.— Եկա՞ր, Կիսլանդ։
- ↑ Մրջյուն—Ծ. Թ.: