Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրեդ իմ ախպերը թող ձեր կշտին գրավ ըլի, ըժու ինչ ուզըմ եք արեք։

— Դե որ ըթենց ա,— ասին ուշաբնին,— արի՛ էն ուշաբի տեղն ասենք։ Էդ ուշաբը,— ասին,— ինքն իր հըմար ջոգ երգիր ունի, հրեն է՜, փլան ըշխարքումը։ Նրա երգրի չորսի կուռը ծովով պատած ա ու մեջը խոռը մերի ա, իրանից սավահի ոչով չի կարում ծովն անց կենա։

Ղասաբ-օղլին գնալուց աղաք իր ախպորը քշրքով քաշեց` հենց պահ տըվուց ուշաբնուն.— Տեհե՛ք,— ասավ,— չթել իմ գալը լավ պըհեցեք, չլիմ֊չիմանամ, թե քաշիցը մըքիշ պակսել ա, վա՛յ ձեր մեղքը։

Ըժու ասծու անըմը տվուց, թոփուզը ուսին դրուց ու ղու էլավ: Ղասաբ֊օղլին գնա՜ց, գնա՜ց, հըմա ինքն էլ չէր գիդըմ, թե ո՞ւր ա գնում։ Շատ էր գնացել, թե քիչ, էդ աստոծ գիդի, մի օր էլ գլուխը քաշ արած, մտքի տունն ընգած իր ճամփեն գնալիս մի ղըլմաղալի ձեն ընգավ անգաճը։ Գլուխը բըցրացրուց տեհավ, որ իրանից խելի հեռու, իրեք մարդ ճամփու մեջտեղը կռվում են։

Նրանք էլ որ սրան տեհան հա՛, մին մնու ասին.— Ա՛խպեր, հրե էն ղարիբ մարդին բերեք դըտամեր կարգենք, ոնց ասի` չիմբս էլ ղաբուլ կանենք։

Ղասաբ֊օղլին մոդացավ տեհավ, որ դրանց կռիվը մի խալըչի, մի ճիպտի ու մի թաղքե գդակի վրա էր։

— Բարի՛ օր,— ասավ Ղասաբ֊օղլին։

— Ասծո՛ւ բարին,— ասին էն իրեք մարդը։

— Էդ խի՞ եք կռվում,— ասավ։

— Ղարիբ ախպե՛ր,— ասին,— մենք էս իրեքս էլ հալալ ախպերտինք ենք. մեր հերը հարուստ մարդ էր, մեռնելիս իր կարողութինը ընենց վասյաթ արավ, որ նրա թողած փողը մի ախպորս ըլի, մնացած դովլաթը մեկել ախպորս ու էս խալըչեն, ճիպոտն ու քեչա֊քուլլուգը վրա իրեք ախպորս։ Հմիկ մեր կռիվը էս բաների վրա ա. ես ուզում եմ ըստոնք ինձ ըլին, փողն ու կարողութինը՝ նրանց։ Նրանք էլ ուզում են, որ իրանց ըլի։ Լմի քե մուննաթվըմ ենք, որ մեր վճիռը տաս։

— Ախր սրանք ի՞նչ բաներ են, որ կռվում եք,— ասավ ըրմացած Ղասաբ֊օղլին։

— Սրանք է՛ն բաներն են,— ասին,— որ էս քեչա-քուլլուգը որ գլխիդ դնես ու խալխի միջին կաղնես, ոչով քի տենուլ չի, հըմա դուն չիմնուն էլ կտենուս։ Էդ խալըչի վրա էլ որ նստես, աչքերդ խուփ