Ասըմ ա.— Աղքատ մարդ եմ, հինգ-վեց քոռփա րեխա ունեմ, մի զատ չիկա ուտեն, գնըմ եմ մի գործ ճարեմ, աշխատեմ, րեխանցս մի հանգով պահեմ։
Ուշաբը ասըմ ա.— Էս կովը օրեկան մի վենձ կովկիթ լիքը կաթն ա տալի, առ տամ, կթի թող րեխեքը ուտեն մըչև մի տարի։
Տարին թմամի ես կգամ քեզ հարց կտամ, թե պատասխանը տվիր, էդա կովը կթողեմ քեզ, թե չէ՝ քեզ ուտիլ տեմ։
Էս մարդը ընգնըմ ա մտկի մեջ. «Տանեմ, թե չտանեմ»։ Մեկ էլ ասըմ ա. «Ջահնդամը, հլա մի տարի րեխեքս լավ կապրեն մըչև տարին թմամիլը կամ կովը կսատկի, կամ կովատերը»։
Կովը բերըմ ա տուն, րեխեքը ուրախանըմ են, կովի ճակատը պաչըմ են, խոտ են քաղըմ, բերըմ դնըմ կովի աղաքին։
Մարդը կնգանը ասըմ ա.— Ախչի՛, արի կովը կթի։
Կնիկը մի պղինձ ա բերըմ, կթըմ, պղինձը լցվըմ ա, համա կաթը գետի պես գալիս ա, մարդը տանըմ ա դրդակըմ, բերըմ կթըմ են, էլի ա լցվըմ, սրանք մնըմ են զարմացած, իրեք հետ պղինձը լցնըմ են։
Էս կովը օրեկան իրեք պղինձ կաթն ա տալի։ Սրա րեխեքը բոլ-բոլ կաթը, մածունը, կարագը ուտըմ են, մի ղոլիցն էլ ծախում են։
Թե տարին վենց ա անց կենըմ, սհանք էլ չեն կլխի ըլըմ, թե վենց տարին անց կացավ։
Տարին թմամում ա, էս մարդը կնգանը ասըմ ա.— Ա՛ կնիկ սըհե-սըհե բան ա ըլել, ըսօր Ուշաբը գալ տի։
Դրանք էդ օրը բոլորն էլ սգի մեջ են ըլում։ Ըրիգունը մի ղոնախ ա գալի դրանց տուն, ասըմ ա.— Մի տեղ կտա՞ք ինձ էս քշեր։
Ասըմ են.— Ախպեր ջան, սըհե-սըհե բան ա պտահել, ըսօր Ուշաբլ գալ տի մեզ կուլ տա, դու խի մեզ հետ անտեղի գնաս կորչես, գնա ուրիշ տեղ գտի, ընդի կաց։
Էս մարդը ասըմ ա.— Բան չի կա, ինձ դռան տակին մի տեղ տվեք, ես նրա հարցերին կպատասխանեմ։
Էս մարդին բերըմ են ներս, հաց բան են ուտըմ, քնելու վախտը ասըմ ա.— Իմ տեղը դռան տակին գցեցեք։
Ասըմ են.— Չէ՛, ախպեր ջան, ղոնախ մարդ ես, խի ենք քու տեղը դռան տակին գցըմ։
Ասըմ ա.— Չէ, դռան տակին գցեցեք, վեր Ուշաբը հարց տա թե չէ, ես շուտ լսեմ, ձեռաց պատասխանեմ։
Սրա տեղը դռան տակին գցըմ են, ըտի էլ քնըմ ա, գշերվա մի վախտը Ուշաբը գալիս ա դուռը թակըմ ա։