Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղոնախը ասըմ ա.— Էդ ո՞վ ես։

Ասըմ ա.— Ուշաբն եմ, եկել եմ։

Սա ասըմ ա.— Ես էլ եմ եկել։

Ուշաբը ասըմ ա.— Դու ո՞րտեղից ես եկել։

Ղոնախը ասըմ ա.— Օխտը ծովի էն կողմիցն եմ եկել։

Ուշաբը ասըմ ա.— Հալբաթ ծովը պուճուր էր։

Ասըմ ա.— Ի՞նչ պուճուր, տնաքանդ, արծիվը մի ամսըմը անջախ մի ծերից մի ծերը կթռչի։

Ասըմ ա.— Բալքի էդ արծիվը պուճուր էր ըլել։

Ասըմ ա.— Ա՜ տնաքանդ, ի՞նչ պուճուր, ամեն մի թեևը մի քաղաք կծածկի։

Ասըմ ա.— Բալի քաղաքն ա պուճուր ըլել։

Ասըմ ա.— Չէ՛, տնաշեն, մի լավ, քու հավան կացած ձին մի ամսըմը անջախ էդ քաղաքի չորս կուռը պտիտ գա։

Ասըմ ա.— Բալի ձին քուռակ ա ըլել։

Ասըմ ա.— Չէ՛, ի՞նչ քուռակ, նրա կաշին, որ քերթեն, օխտ հարիր տղամարդի վերարկու կլեր։

Ասըմ ա.— Բալի էդ մարդիկ րեխեք են ըլել։

Ասըմ ա.— Չէ՛, ի՞նչ րեխեք, աքլորը վետերի տակին կանչըմ ա, իրանք իմանըմ չեն։

Ասըմ ա.— Բալի էդ մարդիկ քառ են ըլել։

Ասըմ ա.— Չէ՛, ի՞նչ քառ, պախրեն քոլըմը փռըշտըմ ա նրանք ձենը մանըմ են։

Ուշաբը էլ կարըմ չի բան ասի, տեսնմ ա կոտրը ընգավ, թողնըմ ա գնըմ, կովը մնըմ ա աղքատին։

Լիսանըմ ա թե չէ, սա ասըմ ա.— Դե մնացեք բարի, ես գնացի։

Ասըմ ա.— Ախպեր, դու ով ես, ասա, վեր մենք էլ քու լավութենի փոխը եդ տանք:

Ասըմ ա.— Ես էն ձուկն եմ, վեր բռնեցիր, ըլետ ջուրը գցեցիր: Դրա մհար էլ ասել են լավութին արա գցի ծովը, թե ծովը մանա վեչ, ձուկը հո կմանա։