Էս գողը քնըմ չի, էդ գշեր մի չորս ջվալ ալիր ա բերըմ, մի չորս ջվալ ցորեն, մի քանի վեչխար ու էս քյասիբին լավ հարըստացնըմ։
Մի վեչխար էլ մորթըմ ա, էփըմ ին, ինքն էլ լավ կուշտ ուտըմ ա, ռավետը ասըմ ա.— Էլ ես աստծու կուշտը չեմ գնալ, էսքան մեղք արի։
Սա ըտիյան եդ ա դառնըմ, գնըմ տուն։ Տերտերն էլ ռավեդը վեր կենըմ, իրան ճամփեն շարունակըմ, գնըմ ա հասնըմ ասծու կուշտը։ Հեռվից տենըմ ա էն գողը աստծու կողքին նստած։
Ասըմ ա.— Շան տղի գողը ինձանից շուտ գնացել ա, ընդի արթարացել ա, էլ ես գնամ ի՞նչ անեմ, մին ա՝ ինձ ընդունիլ չի։
Թող ա անըմ, եդ գալի, ճմփին գողին տենըմ ա։
Ասըմ ա.— Բա դու ամոթ չարի՞ր առանց ինձ գնացիր աստծու կուշտը։
Գողը ասըմ ա.— Ի՞նչ ես ասըմ, այ մարդ, ես էլ չի գնացի։
Ասըմ ա.— Խի՞։
Ասըմ ա.— Սհե-սհե բան արի, եկա եդ։
Նոր սրանք երկուսն էլ իմանըմ են, որ իրան արածը աստծուն դուր ա եկել ու իրան արած լավութենի մհար աստծու աչքին լավ ա ըլել ու աստոծ նրա մեղքերին թողութին ա արել։