ասըմ են.— Մենք քու հոր հացը շատ ենք կերել, վըե՞նց. քու ըրնի տակը ընգնենք, գնա քու արևի ձենը ածա։
Մի նապաստակ են սըպանըմ, սըրա շորերը ըրնոտ են անըմ ու տանըմ թագավերին շհանց տալի։ Տղեն գլուխը առնըմ գնըմ ա, ըստիան, ընդիան հաց ուզում, մի օր կուշտ, մի օր սոված, մի օր ըստի, մի օր ընդի գլուխ ա պահըմ։
Մի օր էլ մի դուռն ա թակըմ, սրան մի կտոր հաց են տալի, սա հացը ձեռին դհանց դռնովն անց կենալիս, դրանց բնատենը[1] սնին փթաթված ա ըլմ, օձ ա դառնմ կորչըմ։
Տանտերը հենց գիդի, թե էս տղեն ա գողացել, հասնըմ են եդնեն, տենըմ են ձեռին զադ չկա, թող են անըմ գալի։
Ըստիան սա գնըմ ա մի գեղ, մի հարուստի տան չոբան ա դառնըմ։ Պայման են անըմ, ասըմ ա.— Ինչքան էգ ծնի՝ ինձ, վեռց ծնի՝ քեզ։
Էդ խեղճ տղի բախտիցը չիմ վեռց են ծնըմ։ Էքսի տարին էլ տղեն ասըմ ա.— Լավ, էս տարի էլ ինչքան վեռց ծնի՝ ինձ, էգը՝ քեզ։
Էդ տարին էլ չիմ էգ են ծնվըմ, ու սհենց էլ էս խեղճ տղեն էրկու տարի դրա մհար չոբանութին ա անըմ ձրի, մի զադ էլ ա ըստանըմ չի, սա թողըմ ա գնըմ։
Հարուստը ասըմ ա.— Տղա, արի վացցուն վեչխար տամ, տար ապրի։
Սա վեր չի ունում, ասըմ ա.— Պետքը չի։
Գնըմ ա մի տեղ, տենըմ ա մի մենձ ջաղաց։
Ջաղացի տերը ասըմ ա.— Տղա, վեց քար ունեմ, արի բնցրու, վեց քարիցը վերը ուզըմ ես քեզ, մհատ վե կալ հինգը ինձ։
Սա ջոկըմ ա, լավ քարը վեր ունըմ ու ջգացը աշխատացնըմ, էքսի օրը տենըմ ա իրան քարը աշխատըմ չի։ Տհենց էլ խափան մնըմ ա, դրա մհար աշխատըմ ա։
Մի օր էլ սա ջղացի դռանը նստած մտածըմ ա, մըհել տենըմ ա հրես Բախտն ու Չարը էկան սրա աչկին ըրևացին։
Բախտը Չարին ասըմ ա.— Դու էս մարդին ջղացպան շինեցիր, սա էս թոզըմն ու կեղտըմը կմահանա։ Ես թող չեմ անիլ, կտիրանամ դրան ու թագավեր կդարձնեմ։
Տղեն փորձըմ ա, ասըմ ա.— Տենամ դուզ կլի, թախտն էկավ թե չէ։
- ↑ Շղթան-Ծ. Բ.: