Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անես ու էդ ճիպոտովը տաս, հլե ի՞նչտեղ որ ասես՝ ձեռաց կթռչի ու ընդի վե կգա։

Ղասաբ֊օղլին մըքիչ միտք արավ, միտք ու թե.— Հլա տվեք տենում։

Ձեռներուցը առավ քեչա-քուլլուգը, դրուց գլխին, մըքիչ հեռացավ՝ տեհավ որ դրուստ իրան տենըմ չեն։ Ըժու ձեռաց նստեց խալըչի վրա։

Աչքերը խուփ արավ, ճիպտով տվուց, ու թե.— Ա՜յ խալիչա,— ասավ,— է՜ փլան ծովի մեջտեղի ըշխարքումը, փլան ուշաբի ըմարաթի կողքին դուս գաս։

Խալըչեն թռավ։ Մին էլ աչքը բաց արավ, որ մի անվերի- վերի տեղ մի մենձ ըմարաթի կշտի վեր ա եկել։ Խալըչեն ու ճիպոտը տարավ մի ծառի տակի պըհեց, քեչա-քուլլուգը դրուց ջեբն ու կամաց-կամաց գնաց ընդի, տուն մտավ, որ ուշաբը գլուխը Դունյա-գյոզալի ծնգան վրա դրած քնած ա։ Դունյա-գյոզալը, որ Ղասաբ-օղլուն տեհավ հա՛, համ շատ ուրախացավ, համ շատ վախեց ու ձեռներով հըսկացրուց Ղասաբ֊օղլուն, որ ուշաբի վիկենալու վախտն ա, թո՛ղ հեռանա։ Չունքի Ուշափ֊ղսմին օխտն օր իրար վրա քնում ա ու հմի հլե օխտն օրը թըմամել էր։

Ղասաբ-օղլին քեչա-քուլլուգը դրուց գլխին ու մնաց տեղնուտեղը կաղնած, հըմա Դունյա-գյոզալը հենց իմացավ, թե դուս գնաց: Մըխելի վախտից եդը ուշաբը ճլնկոտաց, դես շուռ եկավ, դեն շուռ եկավ ու զարթնեց։

Հլե աչքերը բաց արավ թե չէ, Դունյա-գյոզալին ասավ․— Ըստեղ իսանի ոտն ա եկել, մըրթ֊մըրթաֆոտ ա գալի։

— Աղբաթիխե՛ր,— ասավ,— ո՞վ կարա քու երգիրը ոտը դնի, ո՞վ կարա էն ծովերը անց կենա, յա թե քու ահիցը ո՞վ սիրտ կանի մոդ գա, էդ ի՞նչ ես ասըմ։

Դրուստ ա, Դունյա-գյոզալի խոսքերը ուշաբին մըխելի դինջացրին, հըմա էլլըհե դուս գնաց, որ մի դես ու դեն աչքն ածի։

Ուշաբը դուս էլավ թե չէ, Ղասաբ֊օղլին քեչա-քուլլուգը գլխիցր վի կալավ։ Դունյա-գյոզալի սիրտը դող ընկավ, ըրմացավ, թե՝ էն ի՞նչ բան էր։

— Չուստ արա՛ դուս իլ,— ասավ,— որ հրես տուն կգա։

— Վախիլ մի՛, ինձ բան չի լիլ,— ասավ,— ես եկել եմ, որ քի փախցնեմ, հըմա ինչ որ ասեմ կըտարիլ պտես։ Ուշաբը որ տուն գա,— ասավ,— հարցրու, իմացի, թե ո՞րդի ա ըլում նրա ֆոքին։

Էս ասավ ու ինքը դուս էլավ։