Ասըմ են.— Մենք նրա հոր հացը շատ ենք կերել, վենց մեր ձեռը վրա կգեր նրան սպանենք։ Տարանք քոլըմը բաց թողինք։
Թագավերը իմաստուններին կանչըմ ա, ասըմ ա.— Չիբուխչին սաղ ա, վե՞նց անենք վեր նրան գտնենք։
Իմաստուններից մինը ասըմ ա.— Տունը մի վեչխար տու, ով մի ամիս կպահի, ինչ քաշով կտանի, էն քաշով էլ եդ բերի, իմացի, վեր Չիբուխչին նրա տանն ա։
Թագավերը տունը մի վեչխար ա տալի, ասըմ ա.— Ով կտանի կըպահի, իրա քաշովը եդ կբերի, իրա քաշովը մին վեսկի կտամ։
Տունը մի վեչխար են տանըմ, Չիբուխչին հերացվին ասըմ ա.— Գնա մի վեչխար էլ դու բի պհենք։
Էս մարդը գալիս ա մի վեչխար էլ ինքն ա բերըմ, օրեկան չաղացնըմ ա ու գելը բերըմ ղաքին կապըմ, էդ քշերը մըչև լիսը վեչխարը կողքին մնըմ ա։ Ռավեդը քաշըմ ա տենըմ լղարել ա, էլի բերած օրվա քաշն ա։ Սա տհե չաղացնըմ լղարացնըմ ա. մինչև ամիսը թմամի։
Հորը ասըմ ա.— Դե տար տու թագավերին, ըլեդ քու բերած քաշն ա։
Էդ մարդը բերըմ ա տալիս ա թագավերին։
Թագավերը ասըմ ա.— էս վե՞նց արիր։
Ասըմ ա.— Ինձ մի ջահել տղա ունեմ, նա արավ։
Ասըմ ա.— Հլա էն տղին բի ըստի։
Էդ մարդը գալիս ա էս տղին տանըմ ա ըտի։ Թագավերը տենըմ ա իրան Չիբուխչին ու ասըմ ա.— Վա՜յ, Չիբուխչի ջան, էս վե՞րդի գնացիր, էն խի՞ ուզիր ինձ խեղդիլ, որ ես էլ ուզի քեզ սպանիլ տամ։ Տղեն ասըմ ա.— Չարն ու Բախտը եկել ին կուշտս յաղլուխը գցեցի, ուզեցի Բախտին բռնեմ, ընգավ շլինքդ։
Ասըմ ա.— Բա խի՞ չի էն վախտը ասիր։
Ասըմ ա.— Հվատիլ չդիր, նրա հմար վեր բախտս գնացել էր, չարն էր մնացել։
Թագավերը ասըմ ա.— Չիբուխչի ջան, փլան թագավերը ինձ ասըմ ա օդըմ տներ շինի, թե չէ՝ քեզ վրա կռիվ եմ գալի։
Չիբուխչին ասըմ ա.— Գնա իրեք տարով ժամանակ վե կալ։
Էս թագավերը գնըմ ա իրեք տարով ժամանակ ա վեր ունըմ, գալիս ա Չիբուխչուն ասըմ ա.— Վեր եմ կալել։
Չիբուխչին էրկու պուճուր րեխի սվրցնըմ ա, ասըմ ա:— Ասացեք քա՜ր, ցե՜խ, քա՜ր, ցե՜խ։
Էրկու հատ էլ արծվի ճուտ ա բռնըմ, սվորցնըմ ա, օդըմը պտիտ են գալի։ Մի կարզինգա ա գործըմ, էդ արծիվների վրա