Այս էջը սրբագրված է
սըզըցնըմ, էրեխանց էլ նստացնըմ միջին ու բրցրացնըմ օդը ու ասըմ. «Քա՜ր, ցե՜խ, քա՜ր, ցե՜խ»։
Էդա իրեք տարին վեր թմամում ա, էն թագավերի մարդիկը գալիս են, ասըմ.— Հը, պատրաստ ա՞։
Ասըմ են.— Հա։
Արծիվներին դուրս ա բերում, կարզինգեն դնըմ վրերնուն, րեխանցն էլ միջին ու օդ ա բցրցնըմ, սրանք օդըմը պտտվըմ են, ըրեխեքն էլ միջից կանչըմ են. «Քա՜ր, ցե՜խ, քա՜ր, ցե՜խ»։
Չիբուխչին ասըմ ա.— Դե քար ու ցեխ տվեք, ուստենին քար ու ցեխ են ուզմ, վեր տներ շինեն։
Էն թագավերի մարդիկ հաղթվըմ են, թող են անըմ, գնըմ, էս թագավերը նորից սրան տանըմ ա պալատ, ավելի մեծ պաշտոնի ա դնըմ, դառնըմ ա մինիստր։
Բախտը ասըմ ա.— Տեհա՜ր վենց արի, վեր դրան շինեցի մինիստր։