87. ՏԽՈՒՐ ԹԱԳԱՎԵՐԸ
Մի թագավեր ա ըլըմ, շատ հարուստ ա ըլըմ, րեխա չի ունենըմ, շատ տխուր ա ըլըմ։
Օրերի մի օրը էս թագավերը գնըմ ա ժողովրդի մեջ ման գալ, մի փողոցով անց կենալիս, տենըմ ա՝ մի տանից ծիծաղի ձեն ա գալի, մոտանըմ ա, տենըմ ա ծափ, խնդում, ուրախութին։
Սա համարը գրըմ ա, վեր ունում։
Վեր գալիս ա տուն, վազիրին ասըմ ա.— Գնա էս ինչ համարի տան տուրունջը կանչի։
Վազիրը գալիս ա դրան կանչըմ ա, բերըմ թագավերի կուշտը։
Թագավերը սրան ասըմ ա.— Դուք էդ ընչի՞ վրա եք տհե ուրախանըմ, վեր ամեն րուգուն ձեր տան մոտովը անցկենալիս ուրախութենի, ծափի, ծիծաղի ձեն եմ լսըմ։
Էս մարդը ասըմ ա.— Թագավերը ապրած կենա, ես չորս հատ լավ անգին քար ունեմ, ես ու իմ կնիկը նհանց հետ հաղ ենք անըմ, ուրախանըմ ենք։
Թագավերը զարմանըմ ա, ասըմ ա.— Ես հարուր եռեսուն անգին քար ունեմ, ամեն մինը մի ղշի ձվի չափ, ուրախանըմ չեմ, հմի դու էդ չորս հատի մհար ուրախ ե՞ս։
Էքսը թագավերը կնգա հետ նստըմ ա ու սկսըմ խաղ անիլը։ Կնիկը քցըմ ա, կպնըմ ա սրա աչք ունքն ա կապտցնըմ, սա քցըմ ա՝