Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կնգա աչք ունքն ա կպտցնըմ։ Տենըմ ա բան չի դուրս էկավ, թողըմ ա։

Էքսը էդ մարդին կանչըմ ու ասըմ ա.— Դու խի՞ ինձ խափեցիր։

Ասըմ ա.— Խի՞ խափեցի։

Ասըմ ա.— Բա ինչ արիր, ասեցիր. «Ես ու իմ կնիկը չորս անգին քարի հետ հաղ ենք անըմ, ուրախանըմ»։ Ես էլ իմ կնգա հետ հաղ արի, նա իմ աչք ունքը կպտացրավ, ես էլ իրանը։

Էս մարդը ծիծաղըմ ա, ասըմ ա.— Վա՜յ, թագավերը ապրած կենա, բա ինձ անգին քարը ո՞վ ա տվել, էդ հու ես իմ չորս րեխին եմ անգին քար ասըմ։

Նոր թագավերը կլխի ա ըլըմ ու ասըմ ա.— Ախպեր, դուզ ես ասըմ, դուզ, վեր նրանք անգին քար են, դու նրանցով միշտ ուրախանըմ ես, համա ես իմոնցովը չեմ ուրախանըմ։