Այս էջը սրբագրված է
Թագավերը ձեն չի հանըմ, գլուխը կախ ա անըմ ու տազ անըմ։
Քրիստոսը ասըմ ա.— Հը, ի՞նչ ես մտածըմ, դե կտրի է մեր դատը։
Թագավերը ասըմ ա.— Ես հըմի քու դատի մասին չեմ մտածըմ։
Քրիստոսը ասըմ ա.— Բա ընչի՞ մասին ես մտածըմ։
Ասըմ ա.— Էն մասին եմ մտածըմ, որ Սև ծովիցը ձկները դուրս են եկել էն ըշխարի արտերը ըրածըմ են, սովը ընգնիլ տի էն ժողովըրդի մեջը, մտածըմ եմ, թե ի՞նչ անեմ, վեր նրանց փրկեմ։
Քրիստոսը ասըմ ա.— Բա ձուկը արտը կարածի՞, խի՞ ես տհե բան ասըմ։
Թագավերը ասըմ ա.— Բա ջորուն քուռակ կլի, դու խի՞ ես տհե բան ասըմ։
Քրիստոսը ասըմ ա.— Ախպեր, հալալ ա քեզ։
Նորից խաչակնքըմ ա քուռակին, պռավի հորթը տալիս ա իրան։ Ասըմ ա.— Առ, գնա՛։