Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

89. ԴԵ ՀՄԻ ԴՈՒ ՊԱՐ ԱՐԻ

Մի տղա մի պառավ մեր ա ունենըմ։

Օրերի մի օր սա փսակվըմ ա, կնգանը ասըմ ա.— Ա կնիկ, իմ մորը լավ մտիկ կանես, իրան ջահել կյանքը մաշել ա, ինձ էս տեսակ տղա յա դարձրել ու քեզ տվել։

Էս տղեն օր օրի վրա տենըմ ա՝ մերը լղարըմ ա, չոփ ա դառնըմ։ Մի օր էլ մորը հրցնըմ ա, ասըմ ա.— Այ մերա, էդ խի՞ ես տհե լղարըմ։

Ասըմ ա.— Ես ինչ գիտեմ, այ բալա, մենձացել եմ, հալբաթ մենձութենիցն ա։

Մի օր սա կնգանը ասըմ ա.— Հաց բան շինի, գնըմ եմ աշխատանքի։

Կնիկը հաց բանը շինըմ ա, ասըմ ա.— Գնա մառանիցը ցաքատն էլ բի, հետս տանիլ տեմ։

Կնիկը գնըմ ա մառանը թե չէ, սա հացը բանը եդ ա ունըմ ու մտնըմ թախտի տակին տապ անըմ։

Կնիկը գալիս ա տուն, տենըմ ա, մարթը գնացել ա, պառավն էլ գոմն ա սրբըմ։

Ճաշվա կողմը էս հարսը հաց բան ա սարքըմ նստըմ, ուտըմ։ Պառավը տուն ա գալի, վեր հաց ուտի, սա մի աման ցորեն ա տան մեջտեղը շաղ տալի ու փետը վերունըմ կեսորը ծեծըմ, ասում ա.— Պար արի, պար արի, ա պառավ, ճաշդ հու չսառավ, եդով կուտես։