90. ՔՅԱՍԻԲՆ ՈՒ ՀԱՐՈՒՍՏԸ
Հարուստի ու քյասիբի հողերը իրար կշտի ա ըըմ։ Մի տարի էրկուսն էլ իրար հետ վարըմ, ցանըմ են. մի քանի ժամանակից եդը քյասիբը գնըմ ա տենըմ իրան արտը լավ դուս ա եկել, համա հարուստի արտըմը զատ չի կա։
Էս քյասիբը վեր ա կենըմ գալի հարուստի կուշտը, ասըմ ա.— Այ մարդ, իմ արտը շատ լավ դուրս ա եկել, համա քու արտըմը զատ չիկա, մի գնա տես էդ ի՞նչ բան ա։
Հարուստը ձին նստըմ ա գնըմ մտիկ անըմ, տենըմ ա դուզ վեր իրան արտըմը զատ չիկա, համա էդ քյասիբի արտը սանդրած, շարած կաղնած ա։
Սա մխելի ման ա գալի, պտտվըմ ու գալիս ա քյասիբի կուշտը, ասըմ ա.— Արա՛ քյասիբ։
Ասըմ ա.— Ի՞նչ ա։
Ասըմ ա.— Դուզ են ասել, վեր քյասիբի կլխին խելք չի ըլըմ. բա նա քու արտն ա՞, վեր դու ասըմ ես՝ իմ արտը լավ ա դուս եկել, քունը՝ չէ, ասըմ ա,— հա՛, ա շան տղա, քունը էն ա, վեր միջին զատ չիկա, էն վեր խելքը կլխին մարդը կհվատի, վեր հարուստի արտըմ զատ չի ըլի, աղքատի արտըմ լիքը ըլի։ Վեր տհե ըլի, էլ խի՞ ա նա աղքատ, էն ա նա էլ հարուստ կըլի էլի։
Նա ասըմ ա.— Չէ՛, էն ա քունը։