92. ԵՐԵՔ ԴԱՐԴԱՏԵՐ[1]
Ժամանակով մի գեղեցիկ իրեք ջահել տղա գնում են աշխատանքի։
Գնում են հասնում մի տեղ, ուր ճամփեն բաժանվելիս ա ըլնում։ Նրանք իրար խոսք են տալի՝ ով որ էլ աղաք գա, ըտտի ճապա պըհի մեկելներնուն. ոնց որ իրար հետ դուս են եկել գեղից, ընենց իրար հետ եդ գան։
Անց ա կենում մի քանի տարի։ Էդ իրեք տղեքն էլ եդ են գալի իրանց նշանակած տեղը, ու ամեն մինն սկսում ա պատմել իր գլխի եկածը։ Նրանցից մինն ասում ա, որ ինքը օխտը տարի Վանա թագավորի կշտին մեհտար էր։ Թագավորը շատ բարեհոգի էր ու ողորմասիրտ։ Ասսու ամեն ըռավոտ նրան տալիս էր հարյուր ոսկի ու հրամայում, որ տանի աղքատնուն փայ անի։ Ինքն էլ թագավորի հրամանը հալալութինով կատարում էր։ Գալիս տեղն էլ թագավորն իրան բազում փող տվուց ու ճամպու տրեց։
Մեկել ընկերնին հարցնում են.— Բա, դու, որ օխտը տարի թագավորի կշտին մեհտար կացար, ու նա քու ձեռով ամեն ըռավոտ փող էր փայ անում աղքատնուն, օրից մի օր չհարցրի՞ր, թե թագավոր, քու դարդն ի՞նչ ա, որ էդ բանն անում ես։
- ↑ Գրառման ձեռագրում վերնագիրն է՝ «Երեք դարդատեր հեքիաթը»—Ծ. Կ.: