Նա թե.— Չէ՛, ախպեր, իմ սիրտը միամիտ էր, ու մի հետ մտքովս անց չկացավ էտ բանը նրան հարցնելու:
Ու էդ տղեն ասավ ընկերնուն.— Դուք գնացեք տուն։ Ես էլ եդ պտեմ գնալ Վանա թագավորի կուշտը ու նրա դարդն իմանալ։
Գնաց։ Թագավորը հարցուց.— Ընչի՞ եդ եկար։
— Թագավորն ապրած կենա, ես օխտը տարի քու դռանը մեհտար ի ու դուն ամեն ըռավոտ իմ ձեռով փող իր փայ անում աղքատներուն։ Ոնչ դուն օրից մի օր ինձ հարցրիր, թե. «Այ տղա, փողերն ի՞նչ ես անում», ոնչ էլ ես մի օր հարցրի թե. «Թագավոր, քու դարդն ի՞նչ ա, որ էդ բանն անում ես»։ Հմի, թագավորն ապրած կենա, ես եդ եկա, որ ոտներդ ընկնեմ՝ ըղաչանք, պըղատանք անեմ, որ քու դարդն ինձ ասես։
Թագավորը մի խորը հոքոց հանեց ու ասավ.— Է, ախպեր, իմ դարդը ղուլում դարդ ա, քեզ ասելու չի։ Ամա թե կարաս գնալ Բաղդատ, ընդեղ մի հարուստ քոռ բեզրգյան կա, թե նրա դարդը կիմանաս, կգաս ինձ կպատմես, ես էլ իմ դարդը քեզ կասեմ։
Էդ տղեն գնաց։ Օխտն օր քաշեց, օխտն ամիս, թե օխտը տարի, հասավ Բաղդատ։ Հարց ու փորձ անելով գտավ բեզրգյանին։ Սա մի հըլիվոր մարդ էր, միրուքը մինչ ի ծնկները։ Առոք-փառոք նստել էր մի հարուստ խանութի դռան։ Հարցուց, ասին. «Էդ քուչի տներն ու խանութներն նրանն են»։
Մոտեցավ, բարով տվուց, բարով առավ ու իր գլխի էկածը նրան պատմելով՝ հարցուց. «Բեզրգյան աղա, քու դարդն ի՞նչ ա, որ ես իմանամ, գնամ թագավորին պատմեմ, որ նա էլ իր դարդն ինձ ասի»։
Բեզրգյանը մի ծանր ախ քաշեց ու ասավ.— Է, որդի, իմ դարդը շատ մենձ դարդ ա, քիզ ասիլու չի. ամա թե կերթաս Չինումաչին քաղաքը, էնտեղ մենձ քուչի վրա մի կենտու ծառ կա, էն ծառի աղաքին էլ մի դարբնոց, թե էն տեղի դարբնապետի դարդը կիմանաս, կգաս ինձ կասես, ես էլ իմ դարդը քեզ կասեմ։
Էդ տղեն վեր կացավ գլուխը դրուց փեշումն ու ճամպա ընկավ։ Շատ գնաց, թե քիչ, շատն ու քիչը աստոծ գիտի, շատ աշխարներ անց կացավ, շատ չար ու բարի տեհավ, վերջը հասավ Չինումաչին քաղաքը։ Գնաց կենտ ծառի դարբնոցը գտավ ու ըռավոտահան դուռը կտրեց։ Դարբինն էկավ, մի ծեր մարդ, ամա բոյով, բուսաթով, շենքով, շախ շիաթով, մի տղամարդ։ Էրեսը կլոր, ոնց որ մի տեփուր, աչքերը խոշոր, ճակատը լեն, ունքերը թառ, մի խոսքով ոնց որ ղալամով քաշած մի սրբի պատկեր։ Էկավ