խաչի դուռ։ Սաղ քաղաքի ջահել տղեն ու աղջիկը մի մըհանով գործ ին բերում իմ կուշտը, որ կշտիս կանգնեն ու ինձ թամաշ անեն։ Իսկ քուչով անցնողնին, ով կուզե ըլեր, թե՛ աղքատ, թե՛ հարուստ, թե՛ իշխան, թե՛ թաքավոր, թե՛ մենձ, թե՛ պուճուր, մի քանի վախտ պետք ա կանգնեին, ինձ թամաշ անեին ու անց կենեին՝ գնային։ Ըռավոտվանից մինչի ըրիգուն, մինչի մութը մթնելը իմ դարբնոցի դռանը խալխը կտրվում չէր։ Շատ անգամ տեսնում ի, որ երկնքի ղշերն էլ, մանավանդ մի շատ սիրուն աղունակ, շատ անգամ ին փարվան անում իմ դարբնոցի չորս բոլորքը ու ծառի վրա նստում ծլվլում, խաղ ասում, կանչում։ Իսկ ես առանց աջ ու ձախ մտիկ անելու՝ հավեսով գործի կպած աշխատում ի ու աշխատում։ Աշխատանքս գալիս էր քչքչան աղբրի նման։
Օրեն մի օր գլուխս վեր քաշեցի տեհա, որ մեր դարբնոցի դռանը կանգնած խալխը՝ ինձ թամաշ անելու տեղակ՝ մեր դարբնոցի դռանը բսած կենտու ծառին ա թամաշ անում։ Ես էլ ուզացի տեսնեմ էդ ի՞նչ ա ու դուս էկա։ Ի՞նչ տեսնեմ՝ ծառի վրա վեր ա էկել մի մենձ, հազար ռընգանի սիրուն ղուշ, բըմբուլնին պեծպեծին հուրհուրատին ին տալի, ամեն մինը մի ռանգի, իսկ ղուշը հազար-հազար ռանգի, արմանալի ու զարմանալի սիրուն։
Էդ ղուշը ինձ բրավուրդ արավ թե չէ՝ մի ղափիլ ալալի պես վրա տվուց, ինձ բռնեց ու թռցրուց։ Ես ուշքից գնացի։ Մին էլ աչքս բաց արի տեսնեմ, որ ինձ վեր ա բերում ծովի միջի մի ադի վրա։ Վեր բերուց դուզ մի բաղի միջին, մի պալատի դռան։ Բաղն էլ ինչ բաղ, ոնց որ երկնային դրախտ։ Հազար տեսակ ծառեր ու պտուղնի, հազար տեսակ երգող թռչուններ։
Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ ես տեհա։ Ես շշկլված կանգնած ի պալատի դռանը։ Մին էլ տեսնիմ թևերի խշշոց էկավ։ Պալատի դռանը վեր էկան մի թաբուն աղունակներ ու էն սհաթին դառան աղջկերք։ Դրանք չիմ բոլորի-շուրջ արին էն աղունակ աղջկան, որ ամենից աղաք վեր էկավ։ Դրուստն ասած՝ նա ամենից սիրունն էր ու արմաղան։ Ինչ սիրուն, ես իմ սիրունությունը մտիցս գցել ի, արևին ասում էր՝ դուն դուս մի գալ, ես դուս իմ եկել։ Բոլորը նրա էս կուռն, էն կուռն էին անում։ Էդ աղունակ աղջիկը, էդ երկրային դրախտի տերը, կղզու հրամայողն ու իշխողը, նազով մոտեցավ ինձ, բարովեց ինձ, փաթաթվեց ու պաչեց։ Նա ինձ ասավ. «Մարդու որդի, ես առաջին անգամն եմ սիրում ու քեզ եմ սիրել։ Շատ անգամ եմ քու դարբնոցի դռանը պտիտ-պտիտ արել, ծառի ճղքին վեր էկել ու աչքս քեզ գցած՝ հալվել ու մաշվել։ Վերջը