Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իմ գնալ գալը կքաշի քառասուն օր։ Միայն մի բան եմ քեզ խընդրում. դու ինձ հավատարիմ կմնաս մինչի իմ գալը։ Ուրիշ չար բան մտքովդ անց չկացնիս։

Ու նա վերջին անգամ ինձ փաթաթվեց, ըրեխանցը պաչպըչորեց, աղունակ դառավ թռավ ու գնաց։ Ես իմ կնկա ասածնու վրա մի քիչ զարմացա, մի՞թե կարելի ա, որ նրանից եդը ուրիշի սիրեմ։ Իմ սիրտը թամուզ էր, ոնց որ պարզ ջուրը։ Ու ես իմ ըրեխանց հետ ապրեցի ուրախ ու բախտավոր երեսուն ու հինգ օր։ Վրա երեսունվեց օրը մի չար էկավ, մտավ իմ սիրտը, թե քու Աննման անունով ղարավաշին սիրի. նա շատ նման էր իմ կնկանը։ Ես չարին անգաճ չարի։ Մի օրից եդը նա ինձ ախտեց ու ես գնացի ղարավաշի կուշտը։

Նա ասաց.— Իմ տեր, էդ անկարելի բան ա։ Շատ էլ, ի՞նչ մեղքս թագցնեմ, ես էլ քեզ եմ սիրում, ամա խանումը իմաստուն ա. նա անպատճառ կիմանա ու ես գլուխը քարը, քեզ սաստիկ պատիժ կտա։

Ես նրան չլսեցի, չարն ինձ բորբոքում էր, ու մեղքս գործեցի։ Եդնա սաստիկ փոշմանեցի, ամա ուշ էր։ Երեսուն ու ինն օրը թըմամեց, քառասուն օրը մտանք։ Աննմանը, որից ես նրանից ետը փախչում ի, եկավ իմ կուշտն ու ասավ.— Էսօր իրիկնադեմ խանումը կգա, նա արդեն գիտի մեր արած մեղքը։ Նա կըգա բարկացած ու քեզ տեսնելուն պես թևով կտա կսպանի։ Որ քո արինը ընկած չըլիմ, քեզ խորհուրդ եմ տալի, որ պուճուր տղիդ առնես խտիտդ ու դռանը կանգնես։ Խանումը, որ գա կտեսնի ըրեխեն ձեռիդ ու ղիմիշ չի անիլ, որ քեզ սպանի ու նրանից ետը, թե քեզ ի՞նչ կանի, էլ կարող չեմ ասիլ։

Ասավ ու գնաց։ Ես էնպես էլ արի։

Նա՝ Չնաշխարիկը, իմ կնիկը եկավ։

Հեռվից թևերի ղժժոցն իմացա ու տեղն ու տեղը, պուճուր տղեն խտիտս՝ չորացա, հանգա։ Մին էլ էն իմացա, որ ինձ թռցընում են։ Աչքս բաց արի, տեհա, որ էն հազար ռանգանի ղուշը դարբնոցի դռանն ինձ ուսուլութով վե դրուց ու ինքը թռավ եդ գնաց։

Էն օրից էս օր տարիներ են անցել, թե ինչեր եմ քաշել, էդ աստոծ գիտի։ Էսօր ինձ տե՞հար. էդպես շատ անգամ, երբ կնիկս ու ըրեխեքս միտս են ընկնում, բանը ձեռիցս ընկնում ա, ձեռներս թուլանում են, ես ուշքից գնում եմ ու մենակ մի բան ա պտտվում մտքումս, թե. «Յարա՞բ մի օր իմ կնիկը ինձ վրա չի՞ խղճայ, քաշածս պատիժը բոլ չի՞ համարի. չի՞ ղրկիլ արդեոք իր ղշին, որ գա