զմրուխտ, իսկ մարջանին ու էրծաթին չափ չկար։ Տերտերը հրամայեց, ու մենք ջվալնին լցրինք, բեռներ կապեցինք։ Ամեն մարդ ում սիրտն ինչ որ ուզեց, իր բեռն ընդուց բռնեց։ Ես իմ բեռը անգին քարով բռնեցի։
Տերտերն էլ մենակ մի տեղից մի պուճուր ղութի վե կալավ, բալնիքը վյրեն, պաչեց ու դրեց ծոցը։ Ամեն բան թողած՝ էդ ղութին իմ ուշքը տարավ։ Չիմացա էն ի՞նչ բան էր. ակն ու մարգարի՞տ էր, անգին քարի՞ց էր, թե ի՞նչ էր, լսի պես փալփլում, հուրհրատին էր տալի։
Եդ դառանք։ Տերտերն էլեդ ընկավ աղաք։ Քարավանը ժաժ էկավ ու մենք մեր գնացած ճամպով եդ էկանք։
Ճամպին իմ մտքով հազար ու մին բան էր անց կենում։ Իմ մտքումն ասում ի. «Տերտերն էսքան գանձը՝ հարստությունը ի՞նչ պտի անիլ։ Նրա ընչի՞ն ա պետք։ Նրա բանն ա ասսու հետ խոսա, իր աղոթքն անի, աշխարքի փառքից ու պատվից փախչի, աշխարքի հըմար խաղաղություն խնդրի, էլ ուրիշ ոչինչ։ Տերտերն ի՞նչ, էսքան գանձն ի՞նչ»։
Եդո հաշվում ի, որ ինչքան էլ քրեհ վեր ունիմ, քանի օր էլ քաշած ըլի, էլի մի հակը իմ քրեհումը ինձ չի հասնիլ։ Էդ վախտը մի չար էկավ մտավ իմ սիրտը, ու ես ինքս ինձ ասի. «Արի տերտերից իմ քրեհումը մի հինգ բեռն էլա վերցնիմ»։
Տերտերն իմաստուն էր, ի՞նչ էր, իմ միտքը հըսկացավ, եդ դառավ ու ինձ ասավ.— Բեզրգյան ախպեր, էդ ա քու մտքովն անց կացավ, ես էլ համաձայն եմ, մի հինգ բեռը քո քրեհումը քեզ կտամ։ Ամա ըստուց եդը ուրիշ չար բան անց չկացնես մտքովդ։
Քիչ աղաք գնացինք։ Չարն էլ եդ եկավ մտավ սիրտս ու մըտքովս անցավ։ «Հինգ բեռը քիչ ա, գոնյա տասը բեռը վերցնեմ»։
Տերտերը էլ եդ հըսկացավ, եդ դառավ ու ասավ.— Լավ, ախպեր, տասը բեռը քեզ ըլի, ամա էլ չար բան չմտածես։
Ես ուրախացա։ Մի քիչ էլ որ աղաք գնացինք, չարն էլ եդ ինձ դրդեց. «Ախպեր, մնացած երեսուն բեռը՝ էդ անքուն ցեցը, տերտերս ի՞նչ կանի։ Գոնյա կեսն ինձ ըլի, կեսը— նրան»։
Տերտերն էլ եդ հըսկացավ, եդ դառավ ու ասավ.— Բազրգյան, թող քո ասածը ըլի. քսան բեռը քեզ, քսանն՝ ինձ։ Նենց իմանանք ախպեր ինք, հալալ ախպոր նման կես անինք։ Եբոր թամահը էդքան քեզ աղտում ա, ես չեմ հակառակիլ։ Ամա էլ ըտուց դենը անց չկենաս:
Տերտերի կակուղությունը ինձ ավելի էրես տվուց, ու, առանց