չարը սրտիցս հեռացնելու, ինքս ինձ ասում ի. «Ախար, տերտերնին, իրանց պաշտոննու գյորա, պտի աղքատ ապրին, նրանք ասսու ու մարդկանց մեջ միջնորդ են, նրանք պտի իրանց օրը ապաշխարանքով, նեղությունով, աղոթքով, ծոմ ու պասով, ճգնությունով անց կացնին, որ ասսուն սիրելի ըլին, մարդկերանց էլ՝ դիրեկան: Հմի սա, էս տերտերը, քսան բեռը՝ էսքան ակնեղեն ու ոսկին ի՞նչ կանի։ Արի, քառսուն բեռն էլ, թե զոռով, թե խաթրով, քշեմ իմ դուռը»:
Տերտերը սուս ու փուս եդ դառավ ու ունքերը կիտած՝ ինձ ասավ.— Բեզրգյան, թամահը քեզ ասսու ճամպից հանում ա: Թե ես իմ փայը ի՞նչ կանիմ, էդ իմ բանն ա։ Կարելի ա աղքատնուն փայ իմ անում, կարելի ա՝ վանք եմ շինում, կարելի ա՝ ուսումնարան եմ բաց անում, կարելի ա՝ եսրությունից մարդ եմ ազատում. քեզ ի՞նչ։ Դու քու փայի տերն ես, եբ որ ես իմ կամքով քեզ ինձ հետ հալալ ախպերացրի։ Ըստուց ավել թամահը քեզ վնաս կտա: Բայց էլի եբ որ մտքովդ էդ չարն էլ անցավ, ախպեր, քառասուն բեռն էլ թող քեզ ըլի։ Գնա բալիմ աչքդ կշտանա։
Ասավ ու աղաք գնաց։
Ես մի քիչ կարմրեցի, երեսս տաք ու հով արավ. զարմացա էդ տերտերի վրա ու միտք ի անում, «Ասում ին՝ տերտերնին թամահքար են. ամա սա, էս տնաշենը, իսկի թամահ չունի։ Ամա ո՞վ գիտի կարելի ա՝ էն ղութին, որ ծոցը դրուց, էս քառասուն բեռնիցն էլ թանգ աժի։ Ի՜ֆ , ի՞նչ ղութի. էդ հո ճրագի պես լիս կտա։ Էրնակ նրան, ով որ էդ ղութուն տիրանա։ Ամա ի՞նչ արի, էրեսս պնդացնեմ ու էն ղութին էլ ուզեմ տերտերից։ Թե՛ իրա կամքով կտա՝ լավ, թե չէ՝ վրա կթափինք զոռով կխլինք»։
Էս ասի՝ չասի, մին էլ տենամ, տերտերը շորուց վեր էկավ ու խիստ բարկացած ինձ ասավ.— Էյ, բեզրգյան, թամահը քու աչքերը կուրացնում ա։ Արի ինձ լսի, ձեռ վեր կալ գոնյա էդ չար մտքից։
Բայց իմ սիրտը քար էր դառել։ Ես նրա ասածի վրա բարկացա ու դպա նրան գնալով՝ ասի. «Ի՞նչ ա, տերտեր, հլա մի էդ ղութին տենանք»։
Նա չհակառակեց, մենակ խղճահարվելով ինձ մտիկ արավ ու կամաց ասավ. «Է, ողորմելի մարդ, թամահը, դրուստ որ, քու աչքերը կուրացնում ա»։
Ամա ես անգաճ չարի, մին էլ ասի. «Տեսնիմ էդ ղութին»:
Նա սուս ու փուս ղութին ծոցիցը հանեց, դպա ինձ էկավ,