Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջացավ, ամա ինչ կասի խալխը, որ էս բանն իմանա: Ո՞վ գիտի՝ հազար ու մի տեսակ բամբասանք կանեն ու ես կդառնամ մի մատը մեղր։ Էլ կարող չեմ ես լիս աշխար դուս գալ: Չիմն էլ զզվանքով մատով շանց կտան ու կասեն. «Էս սուտ ճգնավոր աղչկանը տեհեք, դուռը խալխին լավութին ա անում, իսկ իրանց տանը աննամուս բաներ»։ Օ՜, լավ է ես էլ սրա հետ մեռնիմ, ես էս նախատինքը կարող լչեմ տանել»։

Ու հազար ու մի տեսակ միտք ի անում, որ մի ճար, մի հնար գտնեմ, ամա ճամպա չի գտնում։ Արտասուքներս թափվում ին սելավի նման ու էրեսս վառում, էրում, խըրովում։

Մութը վրա հասավ, ու ես վերջապես մի բան միտք արի։ Իմ թագավոր հերն ուներ մի արաբ մեհտար։ Ես ինչ աչքս բաց ի արել, նա մեր տանն էր։ Շատ ճշմարիտ ու հավատարիմ ծառա էր: Հերս՝ թագավորը նրան շատ էր հվատում ու հըվանում։ Պալատում էնա ամենքը նրան ասում ին. «Էհտիբարլու արաբ»— հավատարիմ արաբ։ Տխուր սիրտս մի քիչ ուրախացավ, եբ նա միտս ընկավ, ասի. «Կկանչեմ մեր էհտիբարլու արաբին, նա էս բանը հենց կծածկի, որ ոչով չի իմանալ, իմ նամուսն ու պատիվն էլ կմնա տեղը»։

Ասի ու արի։ Կանչեցի արաբին ու եղելութինը նրան հայտնեցի։ Նա ինձ սիրտ տվուց, միամտացրեց ու ասավ. «Միամիտ կաց, թագավորի աղջիկ, ես ձեր տան հավատարիմ ծառան եմ, դուն իմ խտտին ես մենձացել, ես գլուխս մահու կտամ ու թողալ չեմ, որ դրա հըմար քո էրեսը մի նախատինք գա»։

Ու նա վերցրոլց էն մեռած տղի դիակը դրուց մի ջվալի մեջ ու տարավ թագուն ճամպով ծովը գցեց։

Մյուս օրը, եբ զարգյարը հարց ու փորձ էր անում իր կորած տղի հմար, արաբն ասել էր, որ նա մատանին բերուց ու թեզ եդ գնաց ու թե եդո նրան տեհել էր քաղաքում մի քանի հընկեր տըղերանց հետ քեֆ անելիս։ Ըտենց մի քիլ դինջացա, արխեյնացա. մեր հավատարիմ արաբը իմ պատիվը փրկեց։

Ամա քունս փախավ, ղարարս կտրեց, ու ես տանջվում ի, որ էն խեղճ ու անմեղ տղի արինն ընկա։ Էրեսիս գույնը թռավ, իշտահս կապվեց, ու ես էլ տանից դուս չի գնում։ Ամեն հետ, եբ թագավոր հերս գալիս էր իմ կուշտը, ըրեսիս մտիկ էր անում ու հարցնում.— Քեզ էդ ինչ ա պատահել, որդի, ընչի օրէց օր դուն մաշվում ես, քու դարդ ի՞նչ ա, ասա, աղջիկս, ես մի ճար, մի հնար կանեմ։