Նա ուրախ-ուրախ դուս գնաց։ Ես վե կացա, թագավոր հորս ալմաստե ղամեն շորերիս տակ կապեցի, շորերս փոխեցի, լավ պաշարեղեն ու հորս մառանիցն էլ մի քանի շիշ օխտը տարեն հին գինի վե կալա ու հազրվեցի։
Արաբն էկավ ու մենք գնացինք։ Քաղքի ղրաղին մի կենտու տուն կար. ընտեղ արաբի ասած իրեք տղեն իրանց սիրեկաննով քեֆ ին անում։
Եբ որ արաբի հետ նես մտա, նրանք հա՛մ զարմացան, հա՛մ ուրախացան։ Նրանք տեղներիցը վե թռան ու գոռգոռացին.— Դուն բարով էկար, հազար բարի, թագավորի աղջիկ, մեր արաբի հետ մեր աչքի, մեր գլխի վրա տեղ ունիս։ Համեցեք, համեցեք դպա վերև էկեք։
Ու ես բազմեցի արարի կողքին, ամենքի գլխին։ Երեսիս ամոթը եդ արի ու սկսեցի նրանց հետ քեֆ անել։ Էրեսանց ըթենց, ամա տականց սիրտս էփ էր գալի։ Որ էն անպիտան արաբը ձեռը ճտովս էր գցում, հենց իմանում ի, թե մի սև օձ փաթաթվեց շըլնքովս: Ամա ի՞նչ արած, ես առերես ուրախ՝ ներսից սիրտս զայրացած՝ սկսեցի նրանց ղայդի կեր ու խումը։ Թե նրանք մի թաս գինի ին վեր առնում, ես՝ երկուսը, ամա մինն էս կողքով, մինն էն կողքովս ծածուկ վեր ի ածում ու էնպես ձևացնում, մթամ թե խմում իմ։ Նրանք ավելի գոռգոռում ին ու ինձ գովում, հա գովում։
Քեֆի էն թունդ վախտը ես ղափիլ վե թռա ու բարձր ասի.— Վա՜, ախըր սիրելիք, ես ձեզ հըմար պաշար եմ բերել, լավ գինի եմ բերել մեր մառանիցը. ոնց ա մտիցս ընկել է... Ասի ու վազեցի, պաշարը բերի՝ օխտը տարվա հին գինու հետ սուփրի վրա շարեցի։ Ես զոռ ի անում, էդ հին գինին նրանց խմացնում։ Չիմն էլ, ինձանից եդը, խմեցին, հարբեցին ու ըստեղ֊ընտեղ վեր ընկան։ Արաբը նրանցից օխտը ղաթ անց էր կացել։
Հենց էդ վախտը ես իմ նամուսը, իմ պատիվը փրկելու հըմար՝ մի սարսափելի գործ կատարեցի։ Փեշիս տակից հանեցի հորս ալմաստե ղամեն ու կտաղած վրա ընկնելով՝ էդ օխտին էլ, աղաք արաբին ու էն վեցին էլ հետը, մորթեցի, շլինքնին կտրեցի, ու ինքս ինձանից սարսափած՝ մինչի մեր տունը, մեր պալատը մին փախա։ Քիչ էր մնում գժվեմ, որ ես իմ անմեղ, անարատ ձեռով օխտը մարդու սուր քաշեցի։ Դրանց վրա էլ ավելացրու զարգարի տղի ցավալի մահը, որի պատճառը ես ի, ու բանից դուս կգա, որ ութը մարդի արինը գոլ ա տված իմ սրտումը։
Նրանից եդը աշխար ինձ հմար ոչինչ դառավ։ Բախտավորուություն